«Դու ով ես, որ քեզ ծեծեն …». Ժողովուրդ
Ազգային ժողովում լրագրողները պատգամավոր Մհեր Սեդրակյանին հիշեցրել են, որ իր անվան հետ է կապվում Էրեբունի համայնքի բնակիչներից մեկի` Վահրամ Մարտիրոսյանի ընտանիքին ծեծի ենթարկելը:
«Դուք հավատո՞ւմ եք տենց բանի: Ես էդ անձին չեմ ճանաչում: Երկու-երեք տարի ապրել է այդ թաղամասում, բայց ես նրան երեւի չեմ էլ տեսել … Եթե երեխու մորը խփում են գետնին, եւ երեխեն ծեծում է այդ մարդկանց, ամոթ էլ կլինի, որ չծեծեր: Տասնհինգ-տասնվեց տարեկան երեխա է: Հիմա գործն ընթացքի մեջ է, քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ որ կբռնեն-կբերեն, այսպես ասած, հարկային դաշտ, այդ ժամանակ կպարզվի, Դուք էլ կիմանաք»,-պատասխանել է պատգամավորը` հավելելով` կամ դու ով ես, որ քեզ ծեծեն …» :