10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Դավադիտ եղած» քաղաքապետը. Առավոտ

Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills): Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների […]

ԼՂ-ի մասին սկանդալային զեկույցի հեղինակը Ղարաբաղ կայցելի. ՀԺ

Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել և […]

«Ո՛չ»-ի ճակատը ձախողվու՞մ է. Ժողովուրդ

ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջև համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից և ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել: ՀԱԿ […]

Վարկ ուզող չկա.Հայկական ժամանակ

Այս տարվա օգոստոսի ընթացքում մեր բանկերի կողմից բիզնեսին և քաղաքացիներին տրամադրված վարկերի ծավալւը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Վարկերի նվազումն արդեն միտում է դառնում: Մի կողմից վարկերը ձեռնտու չեն բիզնեսի համար, քանի որ դրանց տոկոսադրույքն է բարձրացել, մյուս կողմից՝ բանկերը դարձել են ավելի զգուշավոր: Ցանկացած պարագայում վարկերի ծավալների նվազումը […]

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել

Երեւանի Բաղրամյան պողոտայից այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վաղ առավոտյան բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել: Այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցույմ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է արձանագրություն եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան՝ այնտեղ […]

Երևանում բարեգործական կազմակերպության նախագահն իր տունը տրամադրելով մարմնավաճառին՝ նպաստել է պոռնկությանը.Ժամանակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Հայկուշ Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Իր անունով բարեգործական հասարակական կազմակերպություն ունեցող ու այդ կազմակերպության նախագահը հանդիսացող 48-ամյա ամբաստանյալը մեղադրվում էր պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Հայկուշ Հ.-ն մարմնավաճառ Նինա Պ.-ին (անունը […]

Սերժ Սարգսյանը նախատել է Դավիթ Հարությունյանին.Հրապարակ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի սեպտեմբերի 10-ին կայացած նիստում նախագահը, մեր տեղեկություններով, նախատել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նախատինքի պատճառը եղել են սահմանադրական բարեփոխումների շուրջ Դավիթ Հարությունյանի տված որոշ մեկնաբանությունները: Մասնավորապես, նախագահը շեշտել է, որ կառավարությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի, այժմ եզրակացություններ տալու ժամանակն է, ոչ թե առաջարկներ ներկայացնելու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է.Հայկական ժամանակ

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է: Ակումբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Երեկ մեր թղթակիցը սույն ակումբի ամենաակտիվ անդմ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հարցրել է, թե երբ է տեղի ունենալու «Գրիբոյեդով» ակումբի հաջորդ հանդիպումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հակոբ Ղազանչյանը կնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում. 168 ժամ

«Սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղեւոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել եւ վճարում չի կատարել: Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել […]

Կգնի՞ ՀԷՑ-ը.Ժամանակ

Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը ՀԷՑ բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառելու էր Սամվել Կարապետյանին, և նա էր ստանձնելու ՀԷՑ կառավարումը: Հետագայում Ս. Կարապետյանը դառնալու էր ՀԷՑ-ի 100 տոկոս սեփականատերը: Բայց երեկվանից հայկական «էլեկտրամայդան»-ը կարծես թե կրկնվում է՝ այս անգամ իշխանությունների համար առավել անբարենպաստ պայմաններում և իրավիճակում, ուստի դժվար է պատկերացնել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի