25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հակոբ Ղազանչյանը կնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում. 168 ժամ

«Սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղեւոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել եւ վճարում չի կատարել:

Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղեւոնդյանին, ինչպես նաեւ՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին:
ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վարկային պարտավորությունների դիմաց երաշխավորներ են կանգնել ինչպես՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այնպես էլ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, վարկի դիմաց գրավադրվել է Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը:
Ղարիբյանը նշեց նաեւ, որ այս պահի դրությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել միայն «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, իսկ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ նրա տիկնոջ նկատմամբ «Առէքսիմբանկի» կողմից սնանկ ճանաչման պահանջի դեմ վերջիններիս իրավապաշտպան Վ. Ասատրյանի կողմից առարկություն է ներկայացվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ