07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ-ի մասին սկանդալային զեկույցի հեղինակը Ղարաբաղ կայցելի. ՀԺ

Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել և պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը:

ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:

Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 7-ին և նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 29-ին և, փաստորեն, որոշվել է զեկույցի գործն արագ գլուխ բերել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ