09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անդրանիկը կալանավայրից սպառնացել է Սուսանին.Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Անդրանիկը, ով, ըստ իր հայտարարության, ամուսնացած է, խնամքին 1 երեխա ունի, ուներ նաև 3 դատվածություն:

Վերջին դատավճիռը նրա նկատմամբ կայացվել է 2014 թվականի մարտի 7-ին: Անդրանիկ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 21-ից:

Այս պատիժը Անդրանիկը կրել է «Գորիս» ՔԿՀ-ում և, ըստ մեղադրանքի, 2014 թվականի ապրիլին, գտնվելով կալանավայրում, նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է Կոտայքի մարզի բնակչուհի Սուսան Ս.-ի (անունը փոխված է) հետ:

Վերջինիցս գումար շորթելու դիտավորությամբ Անդրանիկը 2014 թվականի մայիսի 15-ին զանգահարել է նրան ու նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար պահանջել է 300 հազար դրամ:

Այս անգամ Անդրանիկն իր ծանոթուհու միջոցով Սուսանից վերցրել է 20 հազար դրամ:

2014 թվականի մայիսի կեսերին Անդրանիկը նորից զանգահարել է Սուսանին և նրա մասին արատավորող տեղեկություներ չհրապարակելու համար պահանջել է 400 հազար դրամ: Սուսանը, Անդրանիկի հետապնդումներից ազատվելու համար, դիմել է ոստիկանություն:

Անդրանիկ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:

Անդրանիկ Խաչատուրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող աղջիկը՝ Սուսանը, հայտնել է, որ 2014 թվականի ապրիլի կեսին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Անդրանիկի հետ:

Վերջինս ասել է, թե իր մասին «ամեն բան գիտի» ու պահանջել է իր հեռախոսի համարը: Ինքը վախեցել ու տվել է հեռախոսահամարը:

Մայիսի սկզբին Անդրանիկը զանգել է իր հեռախոսահամարին ու վախեցնելով՝ պահանջել է 300 հազար դրամ:

Ինքը նրան ասել է, որ այդքան գումար չունի:

Անդրանիկը պահանջել է, որ ինքը ապառիկ կարգով համակարգիչ վերցնի, տա իր ծանոթին, ծանոթը կտա այդ 300 հազար դրամը: Ինքը մերժել է, ասել է, թե սոցիալական քարտը մոտը չէ, չի կարող ապառիկով ապրանք վերցնել:

Մայիսի կեսին Անդրանիկը զանգել ու սպառնացել է, որ եթե գումար չտա, իրեն արատավորող ու վարկաբեկող տեղեկություններ կհրապարակի: Դրանից հետո ինքը վախեցել ու համաձայնել է՝ ասելով, թե մոտը ընդամենը 20 հազար դրամ կա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ