25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում արեւի օգտագործման վրա եւս մենաշնորհ կհաստատվի. Ժամանակ

Ինչպես տեղեկացրել ենք, մինչ օրս ՀԾԿՀ-ն չի սահմանել արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագինը: Երեկ Երեւանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԾԿՀ-ն սահմանե՞լ է այդ սակագինը:

Փոխնախարարը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետեւ եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի լինի ներդրողների համար: Այսպիսի տրամաբանությունն իսկապես սպանում է, քանի որ պոտենցիալ ներդրողին վանելու ամենակարճ ճանապարհն է:

Հարությունյանն ասում է, որ մյուս տարի հայտարարվելու է արեւային էլեկտրակայան կառուցելու մրցույթ, եւ այն ընկերությունը, որը կներկայացնի ավելի ընդունելի գին, նրան էլ կտրվի նման կայան կառուցելու հնարավորություն:

Սա նույնպես հակատնտեսագիտական է. թող ՀԾԿՀ-ն սահմանի գնման սակագին, եւ ով հարմար կգտնի՝ թող նա էլ կառուցի նման կայան, ի վերջո՝ կարող են լինել մի քանի ընկերություններ, որոնք կցանկանան նման կայան կառուցել:

Նման մրցույթի կազմակերպումը խոսում է այն մասին, որ Հայաստանում վերականգնվող էբներգետիկայի ոլորտում եւս մենաշնորհ է հաստատվելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ