28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պալաչին դատի են տվել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթին  հայտնի դարձավ, որ «Առեքսիմբանկը»դիմել է դատարան, որպեսզի դատարանը սնանկ ճանաչի Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյոքս» ընկերությունը, որն իր վարկառուն է։  Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է այս մասին տեղեկություն ստանալ Պալաչից, վերջինս հայտարարել է. «Դա ո՞ւմ ինչ գործն է՝ բանկը դիմել է, չի դիմել, […]

Ճողվածքի անվճար վիրահատություն. Ժողովուրդ

«Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է […]

Սերժ Սարգսյանի 15 միլիոնանոց թռիչքը. Առավոտ

Առավոտը ներկայացրել է գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի «Հիվանդության պատմությունը»: Հանցագործությունների բուն էությանը, այսինքն ՝ հիմնական իմաստը, այդպես Էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ […]

Վտանգ կա, որ իսլամիստները կշարժվեն դեպի Հայաստան. Իրավունք

«Իրավունքն» արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարգեց՝ Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իսլամիստ ահաբեկիչների մուտքը մեր տարածաշրջան կանխելու համար: Դեսպանի խոսքով՝ մոտ ապագայում նրանց մուտքը մեր տարածաշրջան հնարավոր չէ, բայց կա վտանգ, որ գուցե իսլամիստները շարժվեն դեպի Կովկաս, դեպի Հայաստան: «Իսլամիստների մուտքը Կովկաս կարող է Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող կամ չունեցող, բայց հիմա […]

Վերելակի դռների արանքում մնացած երեխայի հետ սեփական տանը դայակն է եղել. Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 11:28-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: 2010թ. ծնված Լ. Բ.-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել վերելակից, այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել էր: ՏԿԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վերելակում են գտնվել նաեւ 2008թ. ծնված Մ. Բ.-ը […]

Առանց Գորիկ Գուրգենիչի. Հայկական Ժամանակ

«Այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ Էլ կիմանաք»,- իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին այսպես է պատասխանել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Այդուհանդերձ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝  հարցին Հարությունյանը պատասխանել է. «Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները […]

Բանկերում մտահոգ են՝ ամենածանր շրջանն աշնանն է սպասվում. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է, որ հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի: Ի հեճուկս (պաշտոնական վիճակագրության, ըստ որի անշարժ գույքի գինը անցսծ տարվա ընթացք քում չի նվազել, բանկերում նշում են, որ նվազում կա […]

Ալավերդցի կանայք «ցելա են քցում» մարզպետի համար. Հրապարակ

Հրապարակն անդրադարձել է Ալավերդու ընտրական իրավիճակին: «Ընտրական թոհուբոհում ընկղմված Ալավերդում իրավիճակը հետզհետե լարվում է: Հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում միմյանց դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի առաջադրած Կարեն Փարեմուզյանն ու ինքնառաջադրված Արթուր Աբգարյանը: Նախկին երկու ընկերների ջուրն սկսել է տարբեր առուներով հոսել այն բանից հետո, երբ նրանց ընդհանուր ընկեր Արթուր Նալբանդյանը դարձել է Լոռու մարզպետ: Վերջինիս […]

Տիկինը չի ուզում. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հակառակ խոստումին, Տիգրան Ուրիխանյանին հանել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից: Ինչին հաջորդեց ԲՀԿ-ի վրդովված արձագանքը՝ նման բան չկա: Երեկ երեկոյան Աժ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է Տիգրան Ուրիխանյանի 3 շաբաթ առաջ գրած հարցումին ու հաստատել մեր տեղեկությունը, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունից նրան դուրս է մղել […]

Քոչարյանն իրեն գցված է զգում. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը’ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Իրինա Քոչարյանը, պատրաստվում է պատգամավոր դառնալ: Տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ խոսվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է իր քաղաքական ծրագրերում հույսը դնել իր հարազատներից ձեւավորվող թիմի վրա, քանի որ անցած քաղաքական զարգացումներում նրա համախոհներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի