14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սևանում 6 տղամարդ մի աղջկա են առևանգել.Ժամանակ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Լեռնիկ Պետրոսյանի ու նրա հինգ հանցընկերների գործի դատական քննությունը:

Վեց ամբաստանյալների գործողություններից մեկ տուժած կա՝ աղջիկը՝ Ասյան (անունը փոխված է), ում փորձել են առևանգել՝ Լեռնիկի հետ ամուսնության նպատակով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերին մահացել է Լեռնիկի հայրը: Լեռնիկն ապրել է հիվանդ մոր հետ: Ցանկացել է ամուսնանալ:

2015 թվականի հունվարին իրենց գյուղում հարսանյաց մի խնջույքում 30-ամյա Լեռնիկը տեսել է 23-ամյա հարսնաքրոջը՝ Ասյային, ու շատ է հավանել: Որոշել է ամուսնանալ հենց նրա հետ:

Փետրվար-մարտ ամիսներին Լեռնիկն իր հարազատների հետ գնացել է խնամախոսության, խնդրել են աղջկա ձեռքը, բայց աղջկա ծնողները չեն համաձայնել, աղջկա հայրն ասել է, թե տվյալ պահին հարսանիք անելու ֆինանսական հնարավորություններ չունի: Լեռնիկն աղջկա հետ չի շփվել, նրա ցանկությունների մասին տեղյակ չի եղել, բայց չի էլ համակերպվել մերժման հետ:

Նա իմացել է, որ ապրիլի 7-ի տոնի առթիվ Ասյան իր ընտանիքի անդամների հետ այցելելու է ամուսնացած քրոջը:

Լեռնիկը որոշել է, թե վրա է հասել հարմար պահը, որ ամուսնության նպատակով առևանգի Ասյային:

Նա այս մտադրության մասին հայտնել է իր մորաքրոջ որդիներ Արմանին ու Վահանին, նաև իր քրոջ ամուսին Սարմենին, խնդրել է, որ նրանք օգնեն աղջկա առևանգումը գլուխ բերելու հարցում:

Տղամարդիկ համաձայնության են եկել, Վահանին պատկանող «Մերսեդեսով» գնացել են իրենց բնակավայրի գազալցակայանի տարածք:

Այդ ընթացքում Լեռնիկն իր մտադրության մասին հայտնել է նաև մյուս քրոջ ամուսին Հայրապետին, նրան հեռախոսազանգով կանչել է նույն լցակայան: Վերջինս իր մեքենայով ներկայացել է:

Այդ ընթացքում առևանգողների «բանակը» համալրել է նաև համագյուղացի Սևակը, ով իր օգնությունն է խոստացել ու համագյուղացի Հակոբի «ՎԱԶ-2121»-ով նույնպես շտապել է հավաքատեղի՝ գազալցակայան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ