15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միգուցե Տարոն Մարգարյանն ինչ-որ բան մտածի. Ժողովուրդ

«Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այս հարցում:

«Դժվարանում եմ պատասխանել, շատ բարդ հարց է, չեմ նախանձում Տարոն Մարգարյանին, ես չեմ սիրում ծայրահեղ գնահատականները թշնամուն թույլ տալ, չգիտեմ ինչ անել, երեւի ամեն ինչ չափի մեջ է պետք անել, ես էլ կդժվարանայի ինչ-որ որոշում կայացնել»,- ասաց Աբրահամյանը: Վերջինիս կարծիքով Երեւանի քաղաքապետարանը պետք է մի հետաքրքիր լուծում գտնի, որպեսզի հանրության համար ընդունելի լինի:

«Միգուցե Տարոն Մարգարյանը սահմանամերձ գյուղի երեխաներին բերի Երեւան, ավտոբուս ուղարկեն ու նրանց այդ օրը Երեւան բերեն, երեխաներին ուրախացնեն, նվերներ տան, չգիտեմ, թող մի քանի օր Երեւանում մնան: Կարծում եմ՝ պետք է ինչ-որ նման մի բան անել, ելք գտնել, որ բոլորի համար ընդունելի լինի»,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ