01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մի հարց ունի լուծելու. Հրապարակ

«Նախկին ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մոտ կանգնածները վստահեցնում են, որ կուսակցաշինական գործունեությունն ընթացքի մեջ է, նա լուծել է գրեթե բոլոր խնդիրները՝ մարդկային ռեսուրսից սկսած, վերջացրած կուսակցական գաղափարախոսության ու գործունեության դաշտի խնդրով, բայց ամենակարևորը՝ ֆինանսի հարցը դեռ անլուծելի է։ Փողերի լվացման մեղադրանքը դեռ չթոթափած՝ Օսկանյանը չի կարող ընդունել ցանկացած աղբյուրից ֆինանսավորվելու առաջարկները, որովհետև կարող են […]

Զախարյանը հեռանում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին […]

Ի՞նչ է անում ԴԱՀԿ պետը.Ժողովուրդ

«Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք Է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել։ Նշենք, որ ընկերությունը գրավադրվել Է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետևանքով այն անցել Է բանկին։ Իսկ ի՞նչ Է վաճառում «Յունիֆիշ»–ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք–շինություններով շարժական գույքով տրանսպորտային միջոցներով 650 ջրավազաններով և […]

Դաշնակցականները` հանրապետականացվել են.168 ժամ

«ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, եւ մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձեւակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից […]

Հրայր Թովմասյանը կփոխարինի՞ Գագիկ Հարությունյանին.ՀԺ

«Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաեւ Գյուլումյանը: Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը: Իշխանության գծած սցենարի համաձայն, սահմանադրական […]

Աշոտ Աղաբաբյանի «ցնցող» առաջարկը.Ժամանակ

«Երեկ «Մալաթիա» տոնավաճառում ցույցի ելած առևտրականները, որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում Էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից։ Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ«Մալաթիա» տոնավաճառից, Եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց։ Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում Էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160 […]

31 տարեկան տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղքատ ընտանիքի 13-ամյա աղջկա հետ. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Ալեքսանդրը  2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Մայայի (անունը փոխված է) հետ: Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախկինում Ալեքսանդրը հասցրել է […]

Այդպես էլ չներեց.Իրավունք

«ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որը կալանավորվել է փետրվարի 19-ին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր դատարանի որոշմամբ: Էլինար Վարդանյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Ինչպես եւ սպասելի էր, նախաձեռնած ստորգրահավաքին չէր միացել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության […]

Սամվել Ալեքսանյանի և գեներալ Մանվելի վեճի պատճառը.Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ գեներալ Մանվելն ու Սամվել Ալեքսանյանը բավականին երկար տևած «լիչնինեպրիյազնից» հետո վերջերս բարիշել են. Ալեքսանյանը մասնակցել է Մանվելի եղբոր հոգեհանգստին, դրանից առաջ էլ՝ Նոր տարվա շեմին, կռված տղերքի ընտանիքներին օգնություն է ուղարկել։ Իսկ նրանց՝ իրար հետ չխոսելու, չբարևելու, «իրար տենալիս ուխոդ անելու, ճամփեն շեղելու» պատճառը հենց երկրապահներին Ալեքսանյանի կողմից օգնության դադարեցումն էր։ «Հմի արդեն, […]

Ի՞նչ են պայմանավորվել Արթուր Բաղդասարյանը ու Վարդան Օսկանյանը.Ժողովուրդ

«Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։ Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում։ Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին։ «Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի