01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խոսրով Հարությունյանի որդին փոխնախարար կնշանակավի.ՀԺ

«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար։ Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու […]

Ջհանգիրյանը իշխանության մա՞րդն է. Իրատես de facto

«Խորհրդարանական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներում նախընտրական տրամադրություններ են: Բոլորը փորձում են սեփական գլխի ճարը տեսնել, հասկանալ՝ ով կարող է երաշխիք տալ, որ հաջորդ խորհրդարանում էլ պատգամավորի ցանկալի աթոռին տեր կկանգնեն: Խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանք արդեն իշխանական խողովակներով կարողացել են «կորզել» որոշ հավաստիացումներ, մյուսներին էլ այդ ճանապարհի վրա են: Այս […]

40-ամյա տղամարդը՝ ընտանիքի «բարեկամի» դիմակով, բռնաբարել է 6 տարեկան աղջկան.Ժամանակ

Հանցագործությունների վերաբերյալ ամեն օր տրվող ակտիվ լրատվությանն  ի պատասխան՝ երբեմն ասում են, թե նախկինում նման հանցանքներ չէին գործվում, մարդիկ ավելի օրինահարգ ու զուսպ էին: Սակայն իրականությունն այն է, որ նախկինում պարզապես լրատվությունն ավելի սուղ էր, կատարվող հանցագործությունների մասին միշտ չէ, որ հաղորդվում էր, համացանցային ակտիվ քննարկումները չկային, ու կարող էր թվալ, թե հանցավոր արարքների թիվը […]

Արթուր Բաղդասարյանի և «կույս կանանց» կապը. ՀԺ

«Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ իրականում Հայաստանում գոյություն չունի «Կույս կանանց միավորում», որի լուծարման և Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդին» միավորվելու մասին խոսվում է մի քանի օր շարունակ։ Պարզվում է ոմանք նուրբ հումոր են արել, ՖԲ-ում էջ բացել և անգամ ՀՎ-ին անդամագրվելու դիմում ուղարկել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Ո՞վ կփոխարինի Արծվիկ Մինասյանին.Հրապարակ

«ՀՅԴ-ն դեռ չի ասում, թե ով է Աժ-ում փոխարինելու պատգամավոր Արծվիկ Մինասյանին։ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի թեկնածու Արծվիկ Մինասյանին ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդում է անկուսակցական Կարեն Շախմուրադյանը՝ «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերը։ Սակայն լուրեր կան, որ ՀՅԴ-ում հակված են խորհրդարան տանել Շախմուրադյանին հաջորդող Ռուզաննա Առաքելյանին։ Նաև խոսում են, որ Շախմուրադյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի։ Իսկ առաջիկայում Աժ-ում […]

Ազգային ժողովում աննախադեպ իրավիճակ է գրանցվել.Հրապարակ

«Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Գործադիրի ներկայացուցիչներին հարցեր տալու համար հերթագրվել է ընդամենը 9 պատգամավոր, նիստն ավարտվել է նախատեսվածից կես ժամ շուտ՝ տպավորություն թողնելով, թե ընդդիմությունը գոհ է ու երջանիկ եւ առանձնապես կառավարության «կոկորդից բռնելու» ու հարցախեղդ անելու կարիք չունի։ Ի դեպ, հերթագրվածներից վեցն ընդդիմադիր պատգամավորներ էին՝ Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, […]

Ո՞ւր է կորել Արթուր Բաղդասարյանի ելույթի տեքստը.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել Է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարևոր պահին թուղթը կորել Է։ Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն։ Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված Է եղել […]

Վահան Բաբայանի «մեղքը». Հրապարակ

«Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճն սկսվել է այն պահից, երբ նա Միքայել Մելքումյանի ձեռից բռնած, առանց ֆրակցիային տեղյակ պահելու, հայտնվել է կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանի մոտ, թե եկել ենք նախարար դառնանք։ Այդ ժամանակ արդեն ֆրակցիայում որոշում կար՝ վերցնել խոսնակի պաշտոնը նրանից, սակայն որոշման կատարումը ձգվել է։ Նախօրեին արդեն ինքը՝ Բաբայանը, հրաժարվեց այդ ոչինչ չտվող պաշտոնից։ Հիմա ոնց՝ […]

Լուռ հակամարտում են. ՀԺ

«Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է: Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչեւ նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ […]

16-ամյա տղան հորեղբոր հետ «փախցրել» է իր համադասարանցի աղջկան.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է անչափահաս աղջկա առևանգման գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ մարզի անչափահաս բնակիչ Ռոբերտ Բ.-ն սիրահարվել ու ցանկացել է անպայման ամուսնանալ իր համադասարանցի Կարինե Մ.-ի (անունը փոխված է) հետ՝ իմանալով, որ աղջիկը նույնպես անչափահաս է: 1998 թվականի ապրիլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի