14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Չի համբերում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ՀՀԿ–ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը։ Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է […]

Կոտայքում 20-ամյա աղջիկը շորթման համար նկարահանել է «ընտանիքի տեր» տղամարդու հետ իր սեռական հարաբերությունները. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է 22-ամյա Արևիկ Ա.-ի, նրա մայրիկի՝ 42-ամյա Գրետայի, 19-ամյա ընկերուհու՝ Լենայի ու 35-ամյա ծանոթի՝ Գագիկի գործի դատական քննությունը (բոլոր անունները փոխված են): Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արևիկը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն մարզի ընտանիքատեր բնակիչ, իրենից տարիքով մեծ Կոլյայի հետ: Այնուհետև, 2014 […]

Սրտատրոփ. Հայկական Ժամանակ

Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի եւ արդյունքների մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել իշխա-նական ողջ վերնախավին։ Թերեւս հենց այնտեղ էլ հայտարարությունը կարվի։ Հետաքրքիր է, որ թեեւ մեծ հաշվով ամեն ինչ, ըստ էության, հստակեցված է, անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին Հ1-ի եթերից […]

Հայաստանում ելքեր են փնտրում Քըրք Քըրքորյանի կտակին հասնելու համար. Հայկական Ժամանակ

Հայաստանի իշխանությունները ելքեր են փնտրում հասանելի լինել ամերիկահայ միլիարդատեր ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի թողած ժառանգության մեր երկրին բաժին հասնող գումարին։ Վերջերս հրապարակում եղավ, որ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը, որի համաձայն, բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գոյացած գումարն ուղղեւ բարեգործությանը։ Կտակի համաձայն, այդ գումարով պետք է ֆինանսավորվեն այն […]

160 միլիոն կոմունալ վճար. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեն 2016թվականի կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է մոտ 160 մլն դրամ: Օրինակ Յուքոմ-ին վճարել են մոտ 12,5 մլն դրամ, ԱրմենՏել-ին` 69 մլն դրամ, Երեւան ջուր ՓԲԸ-ին` 1 մլն 200 հազար դրամ եւ 76 մլն դրամ Գազպրոմ Արմենիա-ին:  

Բոլորովին նոր պաշտոններ. Հրապարակ

Այսպիսով ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես եւ նախկինում նշվել է, էկոնոմիկայի /Արծվիկ Մինասյան/, արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունները: Մարզպետների պաշտոնների հարցում եւս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը: ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին: Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում […]

Ռեկորդային ցուցանիշ. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարարությունը թերթի տեղեկություններով` կանխատեսել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են թերակատարվել մինչեւ 15 տոկոսով: Սա ռեկորդային ցուցանիշ կլինի: Սա պայմանավորված է տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված մի քանի ցուցանիշներով: Պաշտոնապես դեռ չի հրապարակվել, բայց հունվարին կտրուկ նվազել են ՌԴ-ից ստացվող մասնավոր տրանսֆերտները, մանրածախ առեւտրի ծավալը եւ […]

Խուճապ. պատրաստվում են նամակ-խնդրագիր գրել. Ժամանակ

Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ իշխանությունների համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնում հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով` Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ […]

Եթե Սերժ Սարգսյանն այսօր չնշանակի. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր կդառնա 70 տարեկան եւ այդպիսով վայր կդնի իր լիազորությունները: Վաղվանից ԱԱԾ-ն տնօրեն չի ունենա, եթե, իհարկե, հենց այսօր Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակում չկատարի: Ամեն դեպքում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի ավարտման փաստով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ազգային անվտանգության գործունեության մի շրջափուլ, այնուամենայնիվ, մոտենում է իր ավարտին: […]

Որոշ վայ-ընդդիմադիրներ սոուսով լավ ուտվում են. Առավոտ

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն արձագանքեց. Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ, որոնք այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում են առաջ: Հետեւաբար պետք չի կեղծ օրակարգ մտցնել եւ ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի