18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարսեցին. Հայկական Ժամանակ

Կառավարության այս տարվա փետրվարի 4-ի նիստում վարդապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց, որպեսզի վերջինս Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների վերաբերյալ քննարկում ունենա Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետների հետ։ Հիշեցնենք, ՎՊ-ն սույն մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ Կոտայքի մարզում հայտնաբերել Էր 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում, իսկ Արագածոտնի մարզում 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում։

Վարչապետը նաեւ հայտարարեց, թե համոզված է, որ կան դեպքեր, որտեղ պետք Է ազատել այդ պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից։ Մինչեւ հիմա սույն մարզերի ՍԾՏԳ-ներում պաշտոնանկության դեպքեր չեն եղել։ Ատացվում է, որ պետական մի քանի գործակալությունում պաշտոնատար անձինք կարող են 100 միլիոն դրամից ավելի գումար չարաշահել եւ շարունակել պաշտոնավարել։

Պաշտոնանկությունների փոխարեն կառավարությունում վաղը որոշում կընդունեն եւ հսկողության տակ կվերցնեն ընտանեկան, սոցիալական նպաստների եւ հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը։ Եվ վերջ։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ գործադիրը պատրաստվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2016 թ, հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» Ա 5-» որոշման 7-րդ կետը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ