Սուրիկ Խաչատրյանը չեզոքացնում է. Ժամանակ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցել է մարզում իր համար անցսսնկալի պաշտոնյաներին չեզոքացնելու գործին, իսկ այդ հարցում նրան օգնում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Աշոտյանի հրամանով օրերս Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատվել է ռեկտոր Յուրա Սաֆարյանը։ Երեկ էլ նախկին որոշման մեջ վարչապետի կատարած Փոփոխությամբ համալսարանի խորհրդի կազմից հանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը։ Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը եւս հեռացվել է Գորիսի համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:
Գորիսի համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Յուրա Սաֆարյանը խորհրդի նոր կազմի առթիվ ասաց. «Գրագետ մարդկանց հանել են, մի շարք անգրագետ մարդկանց մտցրել: Էդքան բան: Վահե Հակոբյանը գիտությունների դոկտոր էր, գիտությունների դոկտորին հանել են, կասկածելի կրթության տեր Սուրիկ Խաչատրյանին նշանակել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: