01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ով կվայելի. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարարությունից հարկայինի եւ մաքսայինի անջատումից հետո իրավական տեսանկյունից առայժմ բաց է մնում Դիլիջանում կառուցվող գերճոխ Ուսումնական կենտրոնի պատկանելության հարցը, որը մինչ այդ ֆիննախի կազմում էր: Խնդիրն այն է, որ մինչ ֆինանսների նախարարության կազմի մեջ մտնելը այդ ուսումնական կենտրոնը գտնվում էր Պետեկամուտների կոմիտեի կազմում եւ դրա շինարարությունը ամբողջությամբ համակարգում էր այն ժամանակվա ՊԵԿ նախագահ […]

Կարող են թուրքի ոսկորներ բերել եւ Եռաբլուրում թաղել. Առավոտ

«Ես չգիտեմ, թե նույնականացումն ինչի հիման վրա է արվել, որոշում կայացվել, բայց ես անգամ վախենում եմ մտածել այն մասին, որ հնարավոր է` այդ ոսկորները արմենոիդի չեն պատկանել: Պատկերացնում եք մի այնպիսի իրավիճակ, որ մադրիկ սեփական փառասիրության արդյունքում կարող են թուրքի ոսկորներ բերել եւ Եռաբլուրում թաղել` մեր հերոսների կողքին»,-ասաց ՎՍԴՀԿ վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը` անդրադառնալով հնչակյան […]

Ինչու է բենզինը Հայաստանում նորից թանկանում. Հայկական Ժամանակ

«Հայաստանի բենզալցակայաններում բենզինը էլի թանկացել է 10 դրամով: Մասնավորապես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 380 դրամով այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին դրա գինը 370 դրամ էր: Բենզինի թանկացումն, անշուշտ, կներկայացվի որպես համաշխարհային շուկայում նավթի գնի փոքր-ինչ բարձրացման հետեւանք, բայց դա հիմնավորում լինել չի կարող: Նախկինում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ […]

Նոր եւ անվճար ID քարտերի համար. Հայկական Ժամանակ

ՀՀ իշխանությունները հիմա փորձում են ֆինանսավորում հայթայթել ոչ միայն 2017-ի համապետական ընտրություններին ընդառաջ էլեկտրոնային գրանցման սարքավորումներ ձեռք բերելու, այլև Հայաստանի բոլոր ընտրողների համար անվճար նույնականացման կամ ID քարտեր թողարկելու համար։ Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից առաջ Ոստիկանությունը հրապարակեց, որ Հայաստանում կա 2 միլիոն 554 հազար ընտրող։ Այսօրվա դրությամբ ID քարտ ունի մոտ 620 հազար քաղաքացի։ Այսինքն, […]

Ճամպրուկային տրամադրությամբ. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանը սկսել է կադրային ջարդը»: Առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: Ավելին, ըստ լուրերի` ԱԱԾ ղեկավար կազմի մյուս գեներալների շրջանում եւս ճամպրուկային տրամադրություններ են տիրում: Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը, թերեւս ազդանշան կլինի մյուսներին, որ ժամանակն է թոշակի գնալու: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Նազենի Հովհաննիսյանը եւ Արամ Անտինյանը. Ժողովուրդ

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ Blognews.am կայքէջի հիմնադիր Արամ Անտինյանը 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններում, ըստ ամենայնի, կառաջադրվեն: ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու մասին  թերթի հարցին Անտինյանը պատասխանեց. «Ոչ նման բան չի եղել: Եթե առաջարկեն, կհամաձայնի հարցին նա պատասխանեց. Չեմ պլանավորում, չեմ մտածում դրա մասին: Իմ ներկա գործունեությունը քաղաքական չէ, եւ դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ […]

Ինչպես կարելի է գնված ապրանքը վերադարձնել` փոփոխություն օրենքում. Հայկական Ժամանակ

Այսուհետ Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված կլինեն նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանաթյուն է ստացել կառավարության երեկվա նիստում։ Ըստ այդմ, ոչ պարենային որակյալ ապրանքը գնումից 14 օրվա ընթացքամ վերադարձնելու իրավունքն առաջարկամ են տարածել նաեւ էլեկտրոնային առեւտրի վրա։ Այդ իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները եւ կան ապացայցներ, […]

Նախկին պատգամավորի որդին կրակել է սփյուռքահայ քավորի վրա

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Պետրոսյանի գործի դատական քննությունը: Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայր, պատգամավոր, հայտնի իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի 48-ամյա որդի Մհեր Պետրոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, զենք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, […]

Պաշտոնանկ կանե՞ն. Ժողովուրդ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում։ Օրերս էլ այս ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Արդյունքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասով հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Սա էլ դեռ քիչ է, մարտի 1-ին անհասկանալի պատճառներով նույն ՔԿՀ-ում ինքնասպան եղավ 35-ամյա Մխիթար Աարգսյանը, որի […]

Ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում. Իրատես de facto

«Կառավարման համակարգում մի կողմից հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում, մյուս կողմից քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է: Բոլորն ուզում են օր առաջ իմանալ՝ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի: Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի