01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու է ոստիկանապետը պարտակել Ֆառի թիկնապահների ծեծը. Ժողովուրդ

«Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին: Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է: Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին: Պատճառն այն էր, որ Արմանն իբրեւ թե ուղեւոր էր գողացել երթուղայինից: […]

Քրեական աշխարհն անհանգիստ է. ոստիկանապետն աննախադեպ հավաք է հրավիրել. Ժողովուրդ

«ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել: Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց […]

«Ամուսնացած-բաժանված». Առավոտ

Պետական եկամուտների կոմիտեն իր գոյության ընթացքում, կարելի է ասել, ամենաշատ «ամուսնացած» ու «բաժանված» կառույցն է: Կոմիտեի վերջին միավորումը թերեւս Ֆինանսների նախարարության հետ էր, որն այնքան էլ երկար չտեւեց` մոտ 2 տարի: Նախքան 2008-ին հարկայինն ու մաքսայինը կմիավորվեին` դառնալով ՊԵԿ, գործում էին որպես առանձին կառույցներ: 1996-ին ստեղծվեց պետական եկամուտների նախարարությունը, ապա 2001-ին` այս նախարարության կազմից առանձնացվեց […]

Ռուսական ալյուրը «կկործանի» Հայաստանը. Հրապարակ

Հերթական գործարարն է հայտնվել կրախի առջեւ: Անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում: Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում: Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական ավելի […]

Անձն ու տանձը. Ժամանակ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարկային չարաշահումներին վերաբերող հարցին, երբ փոխանակ մեծ բիզնես ունեցողներից հարկեր գանձվեն, ՓՄՁ-ներից են գանձվում, պատասխանեց. «Բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ, եթե մենք խոսում ենք չարաշահումների մասին, ապա խոսում ենք ամբողջ դաշտի չարաշահումների մասին, չի կարելի ասել` խոշորը շատ է անում, փոքրը` քիչ»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Շատ կարեւոր հարց, որի մասին լռում են. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցի օրակարգում եղել է մի շատ կարեւոր հարց, որի մասին որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել: Խոսքը ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին է: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` հարցը քննարկվել է, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը տա գազը էժանացնելու համաձայնությունը: Թերթի տեղեկություններով, կան որոշակի հիմքեր` հույս […]

Վտանգավոր ընթացք եւ անակնկալներ. Հայկական Ժամանակ

Հարկային օրենսգրքի մշակումը ստացել է վտանգավոր ընթացք: Քննարկման նպատակով հանրությանը ներկայացված նախագիծը վերջին շաբաթների ընթացքում էականորեն փոխվել է: Իսկ փոփոխված նախագիծը հանրությունից առայժմ գաղտնի է պահվում: Օրենգրքի նախագիծը մինչեւ այս ամսվա վերջ արդեն պետք է ներկայացվի Ազգային ժողով: Եւ ԱԺ ներկայացնելուց հետո միայն վերջնականապես պարզ կդառնա, թե նախագիծը ինչ բովանդակային փոփոխությունների է ենթարկվել այս ընթացքում: […]

Ամեն նորածնին` 100 հազար դրամ. Ժողովուրդ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է: Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում: Հովհաննես Հովսեփյանի հայրը` Աշոտ Հովսեփյանը, երբ զբաղեցնում էր Նոյեմբերյանի միլպետի պաշտոնը, կրում էր Ճուկլինյան ազգանունը:  Հետագայում ընտանիքը փոխել է  ոչ բարեհունչ ազգանունը: 2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում […]

Պատգամավորի որդու միջազգային մակարդակի հարսանիքը. Հրապարակ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար: Տղայի հարսանիքը, որը նախատեսված է հունիս ամսին, հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արեւմտահայոց խնդիրներով  զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով: Հիմիկվանից կազմվում է հյուրերի ցանկը, որտեղ կլինեն թուրք, քուրդ եւ այլազգի հրավիրյալներ:

«Իքս» պահի Նիկոլը «կխփի». Իրատես de facto

Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է: Չշտապենք այն անվանել բարեփոխումների լուրջ փաթեթ, սակայն, դատելով «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքներից, հենց այդպես է որ կա, որովհետև բնական այդ «սելեկցիան» հանգեցնելու է տեսակի լուրջ պայքարի, իսկ այդ պայքարում «կոնկուրենտի» համար անհասկանալի, անկանխատեսելի գործընթացներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի