28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Բիշարյանը ո՞ր հանցատեսակի մեջ է իրեն տեսնում.Ժողովուրդ

«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական  միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, […]

Քոչարյանը զրկեց կոչումից, Սերժ Սարգսյանը պաշտոն կտա.Հրապարակ

«Հետաքրքիր զուգադիպությամբ, եւ ԵՏՄ, եւ ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` վերեւներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ […]

Լևոն Զուրաբյանը խայտառակել է Հայաստանը.Ժամանակ

«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից […]

«Թեժ գիծը» հասանելի կլինի նաև հանգստյան օրերին

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով: «Թեժ գիծ»-ը գործում է նաև հանգստյան` շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10.00-18.00:

Ազատ վիզային ռեժի՞մ Հայաստանի համար. 168 ժամ

ԵՄ-ն Հայաստանին պետք է տրամադրի ազատ վիզային ռեժիմ, ինչը երկարաժամկետ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա մոտիկից ճանաչել Եվրոպան եւ այդ արժեքային համակարգը։ «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է  Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։ Նրա խոսքով՝ սա կօգնի քաղաքացուն, հետեւաբար՝ նաեւ իշխանությանը՝ ճիշտ […]

Ուրիխանյանը «այլընտրանքային» կառույց է ստեղծո՞ւմ. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության  գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է: Թերթը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր […]

Սկսել են քիչ փող ուղարկել. Հայկական ժամանակ

Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։ Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն  է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների   նման   ցածր   մակարդակ   սեպտեմբերին   չի գրանցվել […]

Արմեն Աշոտյանը` հաղորդավար. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

«Մանվելն է, թող խոսի». Առավոտ

Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց: «Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաև հակառակ արտահայտություններ անողների գլուխները: Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու […]

«Տոկոս խփողները» արդեն գործի՞ են անցել. Հրապարակ

Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականները, ընդունելով հանրաքվեի կենտրոնական շտաբի հրահանգները, արդեն գործի են անցել։ Թերթի տեղեկություններով, իրենց տարածքներում արդեն «ստուգողական» ու «բացատրական» աշխատանքներ են տանում: Աջափնյակից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը մեր լրագրողին ասել է, որ առանձնապես մեծ աշխատանքների կարիք չի զգացվում, որովհետեւ շատերն են ցանկանում սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ գիտեք, արդեն շրջել-զրուցե՞լ եք մարդկանց հետ. մեր լրագրողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի