14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկել է «խաթարված եղանակով սեքս անել», բայց մերժվելով ծեծել է. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Սամվել Հ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը:

32-ամյա Սամվելը, որ նախկինում Ռուսաստանում մեկ անգամ դատապարտվել էր, մեղադրվում էր ծանոթուհուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Սամվելը 2015 թվականի նոյեմբերի 3-ին իր ընկեր Համլետի հետ գործով տուժող Ասյային (անունը փոխված է) այցելության է գնացել: Ասյան այդ ժամանակ երկու այլ տղամարդկանց հետ առանձնատան ներքին հարդարման աշխատանքներով էր զբաղված: Վերանորոգման աշխատանքն ավարտելուց հետո  Ասյան երեկոյան ընթրիք է պատրաստել, հյուրասիրել է չորս տղամարդկանց:

Հացկերույթի ժամանակ ընկերոջ հետ քրոջ տուն է եկել Ասյայի եղբայրը, ով տանը տեսնելով չորս տղամարդկանց ու «լավատեղյակ լինելով քրոջ անբարո վարքի մասին», շուրջ տասը րոպե ներկա է գտնվել հյուրասիրությանը, ապա հյուրերին խնդրել է գնալ իրենց տներով:

Տղամարդիկ չեն հակաճառել, դուրս են եկել ու գնացել են:

Բայց կեսգիշերից հետո Սամվելն ու Համլետը վերադարձել, նորից հանդիպել են Ասյային: Համլետը շուտով հեռացել է՝ Սամվելին ու Ասյային վերջինիս տանը մենակ թողնելով:

Սամվելը Ասյային առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, բայց Ասյան մերժել է նրան՝ «կանացի բնական խնդիրներ ունենալու պատճառով»:

Սամվելը, մերժում ստանալով, Ասյային առաջարկել է «խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ»: Սակայն այդ առաջարկությունն Ասյային այնքան է զայրացրել, որ նա հայհոյել է Սամվելին, իսկ վերջինս վիրավորվել է, բռունցքներով երեք-չորս անգամ հարվածել է Ասյայի գլխին, մազերից բռնել ու բերանքսիվայր գցել է գետնին, մի անգամ էլ հարվածել է ընկած կնոջ մեջքին:

Մինչև գործի դատական քննության սկսվելը տուժող Ասյան դիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, թե հաշտվել է Սամվելի հետ, նրա դեմ բողոք չունի ու չի ցանկանում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Ամբաստանյալի և տուժողի հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճվել է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ