15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը կփոխարինի՞ Գագիկ Հարությունյանին.ՀԺ

«Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաեւ Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը:

Իշխանության գծած սցենարի համաձայն, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ 2018-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա ՀՀ նախագահ կդարձնի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Իշխանական շրջանակներում խոսվում է, թե Ալվինա Գյուլումյանը մտածում է՝ ինքն արժանի է ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը եւ այնտեղ պաշտպանել է իշխանության շահերը: Իսկ Թովմասյանն էլ գտնում է, որ ինքը պետք է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ