16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է անում ԴԱՀԿ պետը.Ժողովուրդ

«Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք Է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել։

Նշենք, որ ընկերությունը գրավադրվել Է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետևանքով այն անցել Է բանկին։

Իսկ ի՞նչ Է վաճառում «Յունիֆիշ»–ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք–շինություններով շարժական գույքով տրանսպորտային միջոցներով 650 ջրավազաններով և 53 հորատված ջրհորներով։ Այս ամենի մեկնարկային գինը կազմում Է ավելի քան 6 մլրդ դրամ։ Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի է հանվել բնակելի տուն՝ հողամասով որի արժեքն է  ավելի քան 406 մլն դրամ։

ԴԱՀԿ-ն վաճառում Է նաև ձկնաբուծարանի կենդանի ձկները՝ մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան և այլն։ Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան Էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում։

Իսկ ինչպես հայտնի Է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում Է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ