28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցականները` հանրապետականացվել են.168 ժամ

«ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, եւ մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձեւակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությանը քննադատած, իշխանության քաղաքականությունը չկիսող կուսակցությունը համագործակցության գնում նույն իշխանության հետ:

Այս քննարկումների գագաթնակետը դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, եւ Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Հանուն հայրենիքի, բնականաբար: Դաշնակցականների այս եւ մնացած հայտարարությունների իմաստը հետեւյալն էր. իշխանությունը վատն է, մենք՝ դաշնակցականներս՝ լավը, եւ համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց՝ հանրապետականներին, ավելի լավը կդարձնենք: Մոտեցում է, որն առնվազն կյանքի իրավունք ունի:

Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի եւ լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ: Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երեւույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է:

Դրա համար բավական է հետեւել, թե ինչպես է վերջին երկու օրերին փոխվել մշտապես իր բարեկրթությամբ առանձնացած գործչի խոսքի բովանդակությունն ու տոնը հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե ինչպիսի հանդիմանանքով է նա սկսել խոսել լրատվամիջոցների հետ:

Բայց եթե խոսքի տոնայնության փոփոխությունը կարելի է վերագրել իշխանությանը մաս կազմելուց հետո դաշնակցականների մոտ առաջացած բարձր տրամադրությամբ եւ դրա հետեւանքներով, ապա նույնը դժվար է ասել նրանց ասածի բովանդակության մասին:

«1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»,- հենց այսպես, առանց այլեւայլությունների՝ ասում է Ա. Ռուստամյանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ