25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիացիները կողմ են քվեարկել նոր Սահմանադրությանը

Սիրիայի բնակչությունը իր աջակցությունն է հայտնել նոր Սահմանդրությանը, տեղեկացնում է “Reuters”-ը: Նոր օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ընտրողների 89 տոկոսը: Ըստ պաշտոնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների  57,4 տոկոսը: Նոր սահմանադրության տեքստը կազմվել է հատուկ հանձնախմբի կողմից, որի կազմում են եղել հայտնի իրավաբաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ Սիրիայի հասարակական գործիչներ: Նոր Սահմանադրության համաձայն երկրում […]

Ժողովրդի դեմ ոչ միայն բանակը չի կարելի հանել, այլեւ մեկ տեղամասի տեսուչի. Հրայր Թովմասյան

Խորհրդարանը քիչ առաջ սկսեց քննարկել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը, ինչպես նաեւ“Վարչական իրավախախտումների մասին” եւ ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Հիշեցնենք, որ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը ԱԺ նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի գրությամբ հետ կանչվեց եւ արդեն խորհրդարան բերվեց լրամշակված տարբերակով: Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության […]

Խոջալուով Ադրբեջանը քողարկում է Մարաղայի հայերի սպանդը. Բակուր Կարապետյան

  ‘’20 տարի է Ադրբեջանը ապատեղեկատվական սուտ քարոզչական պատերազմ է վարում ՀՀ-ի եւ ԼՂՀ դեմ` փորձելով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած ցեղասպանություն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքով` հիմա էլ Ադրբեջանը շուրջ 50 երկրներում տարաբնույթ քարոզչական միջոցառումներ է  կազմակերպում  Խոջալուի հետ կապված: Կարապետյանի խոսքով` ադրբեջանական […]

Խոջալուի հարցով պետք է դիմել միջազգային դատարան

1992թ փետրվարի 25-26-ը Խոջալուում  տեղի ունեցած իրադարձությունները գնահատելով, ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը այսօր “Հենարան” ակումբում ասաց, որ  Սումգայիթում եւ Բաքվում Ցեղասպանություն է տեղի ունեցել, իսկ Խոջալուի իրադարձությունները համեմատության եզրեր անգամ չունեն Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի հետ: “Եթե մենք ուզում ենք քարոզչական պատերազմում չպարտվել, պետք է նախաձեռնող լինենք, դիմենք միջազգային դատարան, […]

Թուրքիան ռազմամթերք է մատակարարում Սիրիային

Չնայած գոյություն ունեցող պատժամիջոցներին, սիրիական իշխանությունները Թուրքիայից սարքավորումներ են ստանում պաշտպանական արտադրության համար, հաղորդում է “The Times”-ը: Հրապարակային ելույթներում թուրքական իշխանությունները պաշտպանում են սիրիացի ընդդիմադիրներին, որոնք պահանջում են Ալ-Ասադի պաշտոնաթողումը: Սակայն հատուկ ծառայությունների տվյալներով նրանք ռազմամթերք են ապահովում Սիրիայի համար Իրանից, Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից: Հրատարակչության տվյալներով` Թուրքիայից գաղտնի օգնություն է ստանում Գիտա-հետազոտական […]

Մեր համբերությունն անսահման չէ. Մամեդյարովի զգայական պոռթկումը

Ադրբեջանի ԱԳՆ  ղեկավար Էլմար Մամեդյարովը անընդունելի է համարել  Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մամեդյարովը կարծում է, որ քաղաքագետների կողմից պատմական հարցի քննարկումը կարող է հակառակ արդյունք ունենալ: Այս մասին հայտնում է թուրքական Abhaber գործակալությունը: ‘’Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի […]

ԲՀԿ-ն թակեց դուռս` “նիսյա” խոստումներ …

Կիրակի` երեկոյան, բացելով բնակարանիս դուռը եւ տեսնելով անծանոթ կնոջը` մտածեցի հերթական կրոնական կազմակերպությունից է: Բայց վերջինս ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից է, եւ փորձում է ճշտել, թե ում եմ քվեարկելու մայիսի 6-ին: Իմ այն հարցին, թե շուտ չէ արդյոք նման հարցով դիմելը, կինն ասաց, որ իրեն ընկերուհին է խնդրել աշխատելու ԲՀԿ-ի համար, եւ երկու շենք […]

ՀԱԿ-ը թեկուզ մեկ մանդատով`կարեւորը արդար ընտրությունն է

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսը ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունն է: ՀԱԿ-ի համար կարեւորը ոչ թե խորհրդարանում մեծամասնություն ունենալն է, այլ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում: ”Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց տեղի ունենան շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը մեր եւ մյուս քաղաքական ուժերի գործունեությանը: […]

Պուտինի դեմ “չկայացած” մահափորձը ահաբեկչի 2-րդ չստացված հարձակումն է

Ադամ Օսմաեւը, որին  Ուկրաինայում ձերբակալել են Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով,  ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ է գտնվել Ռամզան Կադիրովի վրա մահափորձ ծրագրելու համար, հաղորդում է “Коммерсантъ” թերթի կայքը: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Օսմաեւին Չեչնիայի մի շարք այլ քաղաքացիների հետ 2007-ին ձերբակալել են Մոսկվայում, սակայն բավարար ապացույցներ չունենալու պատճառով ազատ են արձակել ստորագրությամբ: […]

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ

  ‘’ՀՅԴ-ն հավաքագրելու է մինիմում 2000 կամավորների, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես ՀՅԴ վստահված անձ կլինեն ընտրատեղամասերում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին:Նրա խոսքով` հիմնական ընտրախախտումները լինում են այն ժամանակ, երբ քվեարկում են մեռած կամ բացակա մարդկանց փոխարեն: ‘’Մենք ասում ենք` ընտրության մասնակցող մարդկանց ցուցակը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի