14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:

Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ