25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համբուրգում 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ռումբ է հայտնաբերվել

Համբուրգի դպրոցներից մեկի տակ գտնվող տարածքում հայտնաբերվել է 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ավիացիոն ռումբ: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, այն հայտնաբերվել է քաղաքի այդ տարածքում անցկացվող շինարարական աշխատանքների ժամանակ: Մոտակա շենքերից գրեթե 600 մարդ է էվակուացվել` կապված վտանգավոր իրավիճակի հետ: Ինչպես պարզել են տեղի իրավապաշտպան մարմինները, 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբն ընկնելիս մասնատվել է, ընդ որում` առանձնացել […]

ՀՀԿ-ն որպես իշխող կուսակցություն` պարտավորություն ունի. 168 ժամ

“ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եւ պարտավոր է իր շարքերի հետ քննարկել անցած 5 տարիների արդյունքները, միեւնույն ժամանակ, այն առաջնահերթությունները, որոնք անպայման պետք է ներառվեն նախընտրական ծրագրում: Ժողովրդավարական կանոն է, որ կուսակցությունն իր ծրագիրը մշակելիս անպայման պետք է հաշվի առնի շարքերի առաջարկությունները, դիտողությունները, որովհետեւ այդ շփումները հնարավորություն են տալիս բացահայտել մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Պետք […]

ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Հոնկոնգում

Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի […]

Հայաստանի դպրոցականներին խեղաթյուրված փաստեր են ներկայացվում. Երկիր

ԼՂՀ Ազգային ժողովի` օրերս կայացած նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը իր ելույթում բարձրաձայնել է այն հարցը, որ 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված “Նախնական զինվորական պատրաստություն” դասագրքի “Հայ ժողովուրդն Արցախյան ազատամարտի ժամանակ” բաժնում աղաղակող սխալներ կան: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթը: Օրինակ դասագրքում նշված է, թե Մոնթե Մելքոնյանը եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, իսկ Մարտունունը` […]

Գագիկ Մելիքյան` կոալիցիան մեծամասնականով պայմանավորվածություն չունի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ՀՀԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձել է ներկոալիցիոն հարաբերություններին: “Հենց այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը առանձին ընտրացուցակներով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ դատապարտելի են հայտարարել քարոզչական անպատշաճ հնարքներ կիրառելու գործելաձեւը, լավագույնս են հաստատում, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր համակիրների բանակը, իր ընտրազանգվածը եւ վստահ է, որ հաջողության է […]

ՀԱԿ-ը 41 ընտրատարածքում թեկնածու կունենա

Henaran.am-ի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը: ՀԱԿ-ի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին առաջ տանել: Սակայն ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել է համբերել մինչեւ մարտի 1-ը: Այդ օրը հանրահավաքից հետո, մարզերից ժամանած պատվիրակությունների հետ ճշտվելու է թեկնածուների ցանկը: ՀԱԿ-ին մոտ […]

Մեր երկիրը Քադաֆիի երկիրը չէ. Հրայր Թովմասյանն էլ կառավարության անդամ է

Այսօր “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Սահմանադրության 8.2 հոդվածի երկրորդ մասը, որով սահմանվում է, որ բանակը պետք է չեզոքություն պահպանի եւ զերծ մնա քաղաքական գործընթացներում ներգրավվելուց, հակասում է նախագծի  9-րդ հոդվածի 5-րդ կետին: “Բանակն այլեւս չեզոք չի մնում, ներքաշում եք քաղաքական գործընթացների մեջ”,-հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորն […]

“Ժառանգության” Րաֆֆին ու “Ազատ դեմոկրատների” Խաչիկը դեռ “լեզու” չեն գտնում

“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Ազատ դեմոկրատներ”-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իրար չեն հանդիպել, ու ոչ մի ցուցակ էլ դեռ չի ճշտվել: Այս մասին Henaran.am-ին հայտնի դարձավ “Ժառանգության” մոտ կանգնած աղբյուրներից: Երկու կուսակցությունների միջեւ բանակցություններն ընթանում են այլ անձանց միջոցով: “Ժառանգության” համագումարը նախատեսված է մարտի 2-ին, եւ մեր աղբյուրները չեն բացառում, որ համագումարի բանաձեւում կետ կընդգրկվի […]

Տիկին Բախշյանի հարցը դուր չեկավ Հրայր Թովմասյանին

Եթե  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը գործեր 2008-ի մարտի 1-ին , ինչ տեղի չէր ունենա, որ տեղի ունեցավ: Այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը այս հարցն ուղղեց հարցի հիմնական զեկուցող , արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: “Ինքս մարտիմեկյան իրադարձություններին եւ դեպքերին ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել, թե ինչ կարող էր լինել […]

ԲՀԿ-ում ձայները կբաժանվեն

Փետրվարի 28-ին խորհրդարանը արտահերթության կարգով կքննարկի  ԱԺ “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ  Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը, որով առաջարկվում է խառը ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Նախագծի շուրջ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին: Ի դեպ, լսումների անցկացման նախաձեռնությանը միացել էր նաեւ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի