23 մարդ է զոհվել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում
Իրաքի Քիրկուկ եւ Քերբելա նահանգներում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ըստ տարբեր տվյալների` 40-70 մարդ է տուժել, հաղորդում է ” Reuters “-ը:
Ահաբեկիչները պայթեցրել են մի քանի ավտոմեքենա եւ ճանապարհներին դրված ռումբեր: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քիրկուկի “ոստիկանական” բաժանմունքում: Անհայտ անձը պայթեցրել է ավտոմեքենան, որի մեջ ռումբ է տեղադրված եղել: 7 մարդ զոհվել է, 30-ը` վիրավորվել:
Եվս մեկ գրոհ էլ տեղի ունեցել շիաների սուրբ Քերբելայում, որտեղ միանգամից 2 պայթյուն է որոտացել: Զոհերի թիվն առայժմ ճշտված չէ, ենթադրվում է, որ 9 զոհ կա:
Հարկ է նշել, որ բռնությունների նոր ալիքն Իրաքում սկսվել է Արաբական երկրների լիգայի գագաթաժողովի շեմին: Այն կկայանա Բաղդադում մարտի 27-29-ը:
Նախօրեին 5 պայթյուն էր տեղի ունեցել Իրաքի Դիյալա նահանգում, որի զոհն է դարձել 3 մարդ, 30-ը` վիրավորվել:
Մարտի 20-ին լրանում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Իրաքում իրագործված ռազմական գործողության 9 տարին: