22 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց. խորհրդարանում էլի թեժ էր

Խորհրդարանն այսօրվա նիստն սկսեց արդեն քննարկված մի  շարք համաձայնագրերի ու  օրինագծերի քվեարկությամբ: Նիստի սկզբին գրանցվել էր 74 պատգամավոր:

Պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացու անձնագրի, Ընտրական և Նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Վերջինս քվերակությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ավելի ուշ  լրագրողներին ասաց, որ 20 րոպե ընդմիջումը խորհրդակցելու նպատակով է վերցվել:

Նկատենք, որի ի թիվս այլ հարցերի, այսօր երկրորդ ընթերցմամբ քվերակության պետք է դրվեր նաեւ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը, որի հայտնի դրույթներին  խորհրդարանական ընդդիմությունը դեմ է:

Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվեարկություն կազմակերպեց, բայց  հիշյալ նախագիծը քվեարկության չդրվեց:

“ԱԺ ղեկավարությունը նույնիսկ 20 րոպեից հետո նկատեց հաշվարկով, որ  օրենքը  մեզ համար ընդունելի չէ, չդրեց քվեարկության, ինչու եք ուզում զոռով մտցնել, թող հետ տանեն, դուք էլ եք տեսնում, որ մեր առաջարկությունները չեն անցել”,-վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Սամվել Նիկոյանն արձագանքեց.”ԱԺ նախագահության խնդիրն է հարցերի հաճախականությունը սահմանել եւ քվեարկություն կազմակերպել այն պահին, երբ նպատակահարմար է: Թե երբ են ներս մտնում պատգամավորները, կապ չունի”:

Ելույթ ունեցավ նաեւ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ հայտարարեց, որ եթե մյուս օրենքները չհետաձգվեցին, նշանակում է, որ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը  վտանգված է ոչ միայն ընդունման, այլեւ հետագայում իր գործունենության առումով :

“Ես հորդորում եմ Ձեզ մեկընդմիշտ հրաժարվել այս նախագիծը քվեարկության դնելուց եւ բարձրագույն ղեկավարությանը հորդորել հետ տանել այն կամ հանել այն դրույթը ինչի մասին խոսվում է”,-ասաց Ստյոպա Սաֆարյանը

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Շարմազանովը դիտարկում արեց, թե խորհուրդներ տալիս են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ու նշեց, որ ԱԺ նախագահությունը գործում է ԱԺ կանոնակարգի շրջանակներում եւ, եթե որեւէ օրինագիծ չի բխում ընդդիմության շահերից, չի նշանակում, որ այն չի բխում ժողովրդի շահերից:

Ձայն խնդրեց նաեւ “ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը  եւ նշեց, ոիր ԱԺ փոխնախագահի հետ համաձայն չէ, որովհետեւ երեկ նախադեպ տեղի ունեցավ, երբ ՀՀ նախագահը հետ էր կանչել մի օրենք, որը հասարակության դժգոհությանն էր արժանացել, ինչը, Բախշյանի խոսքով, նշանակում է, որ նա ընդունել էր խորհուրդը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քննարկման դրեց օրակարգի հերթական հարցը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ