15 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանր քաղաքական ուժերը սկսում են համախմբվել խոշորների շուրջ. Ռազմիկ Զոհրաբյան

‘Անձին պետք  չէ  միակողմանի դիտել, գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմի հերոս է, եւ որ այսօր պետություն ունենք, դա նաեւ նրանց շնորհիվ է, եւ ՀՀԿ-ն պետք է գնահատի նրանց եւ իր ցուցակում  ներառի: Գուցե բոլորս  ունենք ինչ-ինչ թերություններ, բայց նա նաեւ մեծ լումա  ունի մեր հաղթանակի գործում’,- Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով ՀՀԿ ցուցակում ընդգրկված գործիչների` լավ կամ վատ վարկանիշի վերաբերյալ լրագրողի հարցին:

Henaran.am-ի այն հարցին` արդյոք ցուցակում ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի առկայությունը նշանակում է, որ ԵԿՄ-ն  կսատարի ոչ միայն ՀՀ նախագահին, այլ նաեւ Հանրապետական կուսակցությանը, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց.’’ Բնականաբար այո: Եթե ԵԿՄ նախագահն աջակցում է ՀՀԿ նախագահին, ուրեմն աջակցում է ամբողջությամբ Հանրապետական կուսակցությանը’’:

Ինչ վերաբերում է ՀՀԿ անցողիկ տեղերում ոչ հանրապետական քաղաքական գործիչների` Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ընդգրկվածությանը, ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ ՀՀԿ ցուցակում ցանկություն են հայտնել ընդգրկվել եւ հանուն լավ Հայաստանի` հանրապետականների հետ քաղաքական ուղին շարունակել փոքր քաղաքական ուժերի ղեկավարները:

‘’ Քաղաքական ուժերի խոշորացում է գնում, մեր քաղաքական դաշտում հիմա հենց այդ գործընթացն է գնում: Մանրները սկսում են համախմբվել խոշորների շուրջ : Դա լավ է, եւ մի քանի տասնյակ տարի հետո Հայաստանում կմնան մի քանի խոշոր կուսակցություններ, որոնք կկարողանան արդյունավետ լուծել խնդիրներ’’,- եզրափակեց  Ռազմիկ Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ