22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍԻՄ-ը ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ

ՍԻՄ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, հավելելով, որ իրենց կուսակցության երեք ներկայացուցիչները լինելու են ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի մեջ:

‘’Այս որոշումը բնական որոշում է, որովհետեւ ՍԻՄ-ը իր ստեղծման պահից էլ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, այն աստիճանի, որ ես ղեկավարել եմ նաեւ ՀՀԿ-ի պաշտոնաթերթը: Մեր կուսակցությունները  շատ ակտիվ  համագործակցել են , մի շարք միջոցառումներ համընկել են’’,- նշեց ՍԻՄ նախագահը: Նրա խոսքերով իրենք այս որոշումը կայացրել են անցած տարի տեղի ունեցած ՍԻՄ կուսակցության համագումարում:

‘’Անցյալ տարի, երբ կայացավ մեր համագումարը, հենց այդ համագումարի ժամանակ էլ որոշվեց, որ կուսակցությունը պետք է աջակցի ազգային պահպանողական գաղափարախոսությունը պահպանող ուժերին, եւ մենք այդպիսիսն համարում ենք նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, եւ համագործակցում ենք նաեւ այն կուսակցությունների հետ, որոնք միացել են ՀՀԿ-ին’’,- նշեց ՍԻՄ նախագահը:

Անդրադառնալով Հանրապետականի ցուցակին, Բաբուխանյանը նշեց, որ ըստ էության դա լայն ճակատ է, որի մեջ ներգրավված են յոթ կուսակցություններ, մի շարք հասարակական եւ հայրենակցական միություններ:

Բաբուխանյանը հավելեց նաեւ, որ երկրի նախագահի մշակած ռեֆորմի համաձայն, ԱԺ-ն պետք է քաղաքական դառնար, բեռնաթափվեր բիզնեսի ծանրակշությունից.եւ ահա այդ քաղաքական բարեփոխումն այսօր իրականացվում է:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ