Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հետաձգել են նախընտրական միջոցառումները սպանությունների պատճառով /վիդեո/
Ֆրանսիայի նախագահի 2 գլխավոր թեկնածուները` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, հետաձգել են իրենց նախընտրական միջոցառումները ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում տեղի ունեցած սպանությունների պատճառով, տեղեկացնում է “AFP”-ը: Նրանց երրորդ մրցակից Մարին Լե Պենի ծրագրերի փոփոխման մասին առայժմ չի հաղորդվում:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ozar Hatorah դպրոցի բակում: Թուլուզի դատախազի խոսքով` անհայտ տղամարդը կրակ է բացել դպրոցականների եւ մեծահասակների վրա, որից հետո փախուստի է դիմել: Մահացել է 30-ամյա մի տղամարդ, նրա 3 եւ 6 տարեկան երեխաները, ինչպես նաեւ 10 տարեկան մեկ այլ երեխա: Տուժել են մի քանի մարդ: Աշակերտներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:
Սարկոզին եւ Օլանդը ժամանել են Թուլուզ, որտեղ ելույթներ են ունեցել` հրապարակայնորեն դատապարտելով սպանությունը եւ այն որակելով որպես “ազգային ողբերգություն” եւ “զզվելի հանցանք”:
http://youtu.be/bt77YAqsJR8