22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆիին դեռ չեն լքում

Ժառանգության” թեկնածուների մասով ցուցակը չի փոխվի: Չի բացառվում փոփոխություններ “Ազատ դեմոկրատներ”-ի եւ հասարակական սեկտորից ներկայացվածների կազմում, որը քիչ հավանական եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենց կուսակցության ցուցակը հաստատվել է խորհրդի կողմից, որը ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ այն հարցին, թե ճիշտ է, որ “Ժառանգությունից” մոտ հինգ տասնյակ կուսակցական` ազատման դիմում է ներկայացրել, Լուսինե Պետրոսյանը հերքեց: “Բացի Կարինե Հակոբյանի հայտարարությունից, այլ հայտարարություններ կամ առավել եւս դիմումներ չեն ներկայացվել”,-ասաց նա:

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունները` ցուցակի փոփոխման առնչությամբ` ասաց, որ ինքը տեղեկություններ չունի:

Նա չբացառեց ցուցակի փոփոխությունները` ասելով, որ մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը` ամեն ինչ հնարավոր է, օրինակ թեկնածուների փաստաթղթերի հետ կապված տեխնիկական խնդիրներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ