21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով ումից է նեղացած. Խաչատուր Սուքիասյանը երեկ է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Սիլ” կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը պատասխանելով “Առավոտ”-ի լրագրողի հարցին, ասել է, որ ՀԱԿ հանրահավաքներին չի մասնակցել, որովհետեւ երկրում չի եղել: “Նախ, ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որոշում եմ` այսօր գնում եմ հանրահավաքի, որոշում եմ` չեմ գնում”,-ասել է նա: Խաչատուր Սուքիասյանը իրականությանը չհամապատասխանող է համարել շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը “նեղացել” է […]

Կարեն Ավագյանը հերքում է ՀՀԿ երիտթեւում իր հանդեպ դժգոհություն կա

‘ՀՀԿ երիտթեւում չկա նման երեւույթ` յուրային կամ ոչ յուրային, բոլորն էլ այստեղ յուրային են’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը` հերքելով օրվա մամուլում տեղ գտած լուրն այն մասին, թե  ՀՀԿ-ում Կարեն Ավագյանից դժգոհ երիտասարդները պատրաստվում են նամակ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով Կարեն Ավագյանին հեռացնել ՀՀԿ երիտթեւի առաջնորդի պաշտոնից, […]

“Եվրատեսիլի” շուրջ ծագած նոր սկանդալին մասնակից է դարձել նախագահը

Բելառուսի Պետական հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է գործադիր պրոդյուսեր Դմիտրի Բարանովին, որը “Եվրատեսիլ” մրցույթի մասնակիցների ընտրական “Եվրաֆեստ” փուլի շուրջ ծագած սկանդալի կենտրոնում է հայտնվել: “Եվրաֆեստի” եզրափակիչը կայացել է փետրվարի 14-ին: Հաղթող է ճանաչվել Ալյոնա Լանսկայան, իսկ 2-րդ տեղում հայտնվել է  “Litesound” խումբը, որի անդամները չեն համաձայնվել արդյունքների հետ եւ հրաժարվել են դուրս գալ բեմ` մրցանակներն ստանալու: Ավելի […]

Քոքոբելյանը հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ

Այսօր  ‘Ազատ դեմոկրատներ’  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան  քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության եւ թափանցիկության կարեւորությունը: Henaran.am-ին հաղորդում են […]

Խոսրով Հարությունյանն էլ

‘Քրիստոնեա–դեմոկրատական միություն’ կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ինչպես համագործակցել, այնպես էլ համագործակցելու է ՀՀԿ-ի հետ և խորհրդարանական ընտրություններում սատարելու է հենց ՀՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ‘Քրիստոնե-դեմոկրատական միություն’ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին նա նշեց. ‘Այս պահին քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր կա այն […]

Պատրաստվում են 2015-ին են. Թուրքիայի հայերը սպառնալիքի տակ ենԹաներ Աքչամ

Թուրքական “Taraf” թերթին տված հարցազրույցում հայտնի թուրք պատմաբան, հրապարակախոս եւ պրոֆեսոր Թաներ Աքչամը հայտարարել է, որ փետրվարի 26-ին Ստամբուլում կայացած հակահայկական ցույցը վկայում է այն մասին, որ հայերը վտանգված են Թուրքիայում: “Այդ ցույցը կազմակերպված էր կառավարության աջակցությամբ: Այդպես նրանք պատրաստվում են 2015-ին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ցույցը վկայում է այն մասին, որ կառավարող “Արդարություն […]

Ում բաժին հասավ Արգամիչի ընտրատարածքը

Henaran.am-ի տեղեկություններով, թիվ 17 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքը` տարածաշրջանի գյուղերով, ՀՀԿ-ն սատարելու է Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս Կարինե Պողոսյանին: Ի դեպ, տիկինը միակ իգական սեռի ներկայացուցիչն է, ում մեծամասնականով կսատարի ՀՀԿ-ն: Վերջինս մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: “Նման մտադրություն ունեմ, կարծում եմ կկարողանամ հետագա աշխատանքս շարունակել օրենսդիրում: […]

Խաչատուր Սուքիասյանը հերքեց, որ 2008-ին ֆինանսապես աջակցել է ՀԱԿ-ին /վիդեո/

“Ես չեմ կարծում, որ դուք ինձ հետ եք եղել, երբ ես ֆինանսապես աջակցել եմ եւ դուք տեսել եք դա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործարար, “Սիլ” կոնցեռնի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես պատասխանեց լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին այնպես, ինչպես աջակցեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: “Ես հերքում եմ, […]

ԶԼՄ-ներում շատ են գնահատական պարունակող նյութերը. մշտադիտարկման արդյունքներ

Լրատվամիջոցներում կուսակցությունների հիշատակումների 10%-ը պարունակում է գնահատական այս կամ այն կուսակցության հասցեին: Սրանք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 8 լրատվամիջոցների (7 հեռուստա եւ 1 ռադիոընկերությունների) մշտադիտարկման արդյունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով` մինչեւ մշտադիտարկում իրականացնելը՝ կուսակցությունների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու, թե որ կուսակցություններն են […]

Մենք կհաղթենք զավթիչի դեմ պայքարում. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս ելույթ ունենալով Թելավի քաղաքում տարօրինակ հայտարարություն է արել այս աշնանը կայանալիք “հանդիպման” վերաբերյալ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա մի շարք ահաբեկող լուրեր է տարածել, որոնց թվում ամենասարսափեցնողը նոր` ռուս-վրացական պատերազմի մասին է` հատկապես, որ 2 երկրների ղեկավարները չեն զիջում միմյանց թշնամական “հռետորությամբ” եւ անձամբ որեւէ նշան չեն անում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի