08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալիեւը Ռիչարդ Կիրակոսյանին “անընդունելի” է համարել

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական եւ ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանին ադրբեջանական կառավարությունը մերժել է մուտքի վիզա տրամադրել:

Ռիչարդ Կիրակոսյանին հրավիրել էին Բաքու ֆինն գիտական կազմակերպիչները` մասնակցելու  կոնֆերանսի: Ռիչարդ Կիրակոսյանն այս առնչությամբ “Ֆեյսբուքում” գրառում է արել.

“Ադրբեջանի կառավարության պաշտոնական անձինք հայտնել են, որ ես “անընդունելի” եմ եւ հրաժարվել են ֆինն կազմակերպիչներին հավելյալ մանրամասներ հաղորդել:

Այդքան շատ է “Եվրատեսիլի” “դրական ազդեցությունը” Բաքվի վրա, եւ ահա թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստանում թեթեւացնել հայ-ադրբեջանական հարաբերությունները` որպես խոստում եւ հայտարարություն` արված Ռուսաստանի կողմից միջնորդված Սոչիի գագաթաժողովին,”-գրում է Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ