13 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին ու Խաչիկը միացան. հայտնի է “Ժառանգության” եւ Ազատ դեմոկրատներ”-ի ցուցակը

“Ժառանգություն”  կուսակցության խորհուրդն այսօր` մարտի 18-ին կայացած նիստում հաստատել է կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները:

Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես եւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:

Խորհուրդը որոշել է մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատել է կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով ”Ազատ Դեմոկրատներ” կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ “Ժառանգություն” կուսակցության համատեղ ցուցակը: Ստորեւ ներկայացված է “Ժառանգություն”  կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը եւ համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.

Մեծամասնական.

Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.

Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.

Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.

Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:

 

Համամասնական.

1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,

2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ,

3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր

4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար

5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ

6. Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,

7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ

8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր

9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,

10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ

11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս

12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ

13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ

14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ

15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ

16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր

17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող,

18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ

19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ

20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ

21. Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ

22. Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան

23. Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ

24. Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ

25. Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ