Գերմանիայում 25 000 մարդ դուրս է եկել Էրդողանի դեմ /վիդեո/
Շուրջ 25 հազար մարդ` հիմնականում հայեր, քրդեր եւ ալաունիներ, մասնակցել են գերմանական Բոխումում կայացած բողոքի ցույցին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ, տեղեկացնում է “Euronews”-ը:
Էրդողանը պետք է ժամաներ այնտեղ “Steiger” մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հիմնականում շնորհվում է աշխարհում մարդկության եւ հանդուրժողականության մեջ ավանդ ունենալու համար: Այցը չի կայացել Աֆղանստանում թուրք զինծառայողներին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառով: Սակայն Էրդողանի հակառակորդները ցույցը չեն հետաձգել:
“Մենք Գերմանիայում օտարերկրացիներ ենք, սակայն մենք օտարերկրացի ենք նաեւ Թուրքիայում: Մենք` քրդերս եւ ալաունիներս, չգիտենք` ուր գնալ,”-հայտարարել է ակտիվիստներից մեկը:
Ցույցը տեղի է ունեցել տեղի մարզադաշտում: Հավաքվածները հայտնել են, որ այդ մրցանակը Էրդողանին շնորհելը “ապտակ է Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների երեսին”: Նրանք նշել են, որ թուրք վարչապետի ջանքերը բավարար չեն քրդերի եւ ալաունիների միջեւ հաշտություն հաստատելու հարցում:
Էրդողանին մրցանակ շնորհելու որոշումը “Steiger”-ը հանձնող կազմակերպությունը հիմնավորել էր ԳԴՀ-ի եւ Թուրքիայի համագործակցության զարգացման ոլորտում նրա ներդրման համար: