“Վայ, խի Րաֆֆին կնանիքին էդ օրը գցեց…”. Երեւանը խոսում է քաղաքականությունից
Երկուշաբթի առավոտյան կանգառներում սպասողների եւ երթուղային տաքսիների մեջ խոսակցության թեման կուսակցությունների համամասնական ցուցակների քննարկումն էր: “Տեսար, Էն Շուշանը ոնց առաջ ընկավ”,-ասաց 40-ին մոտ մի կին` ընկերուհուն: “ Դե հորքուրին ա քաշել, հեսա դեպուտատ կդառնա, երգելը կմոռանա, կսկսի ճառեր ասել”,-եզրակացրեց ընկերուհին:
Երթուղայինի մեջ գտնվող երիտասարդներից մեկը, որը ըստ երեւույթին Հանրապետական էր, ասաց, որ “լավ ցուցակ ա, պետք ա հավատալ ՀՀԿ-ին”:
“Տեսաք “ժառանգությունը” ոնց գցեց իր կանանց”,-հարցրեց երիտասարդն ու հետո պարզաբանեց, որ Անահիտ Բախշյանը առաջին տասնյակում չէ, իսկ Լարիսա Ալավերդյանը ընդհանրապես վերջին տեղերում է: “Վայ, լավ էլ կնանիք էին ակտիվ, էդ Րաֆֆու ուղեղը ո՞վ ա կերել, Զառան Փոստանջյան”,-հարցրեց կինը երիտասարդին:
”Չէ, դե միացան չէ “Ազատ Դեմոկրատներին” եւ Խաչիկ Քոքոբելյանի թիմն էլ ա “Ժառանգությունում”,-ասաց երիտասարդը, սակայն քաղաքական ակտիվ կանայք այդպես էլ տեղը չբերին Քոքոբելյանին: Հանրապետական երիտասարդը ասաց, որ ՀՀՇ թիմից էր նախկինում:
“ Հա, թոռնողներից ա ուրեմն…”,-եզրակցրին կանայք եւ իջան: Հետաքրքրիր էր մեկ այլ երիտասարդի պահվածք, որը չէր խառնվում խոսակցությանը, բայց իջնելուց առաջ ասաց` ամենալավը ԲՀԿ-ն ա եւ արագ վազեց: