27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել Արաքսի Պետրոսյանը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հաստատել են, որ պայթյունի հետեւանքով մահացել է ազգությամբ հայ Արաքսի Պետրոսյանը: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում երեք մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են, տեղեկացնում է լիբանանյան “Ալ-Մանար” հեռուստաընկերությունը:

Վարչակարգի զինված հակառակորդները կրկին որպես թիրախ են ընտրել անվտանգության ուժերի հաստատություն քրիստոնեական թաղամասում: Այս անգամ մեքենան, որի մեջ ռումբ է տեղադրված եղել, պայթել է Սուլեյմանիա թաղամասում գտնվող քաղաքական անվտանգության շենքի մոտ: Վնասվել են շրջակայքում գտնվող բնակելի շենքերը:

Սա արդեն ահաբեկիչների երկրորդ գրոհն է Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի վրա: Փետրվարի տասին մահապարտ-գրոհայինները ռումբ էին պայթեցրել ռազմական հետախուզության շտաբի եւ ներքին զորքերի զորանոցի մոտ: Մեկ այլ պայթյուն էր տեղի ունեցել քաղաքի կենտրոնում: 28 մարդ զոհվել էր, 235-ը` վիրավորվել:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ