05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեք ընտրատարածքում առաջադրումներ չկան

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, մեծամասնական ընտրակարգով, մարտի 17-ի դրությամբ առաջադրումներ դեռեւս չկան թիվ 1, 22, 40 ընտրատարածքներում: Առաջադրված բոլոր թեկնածուները տղամարդիկ են: Եւ այսպես.

Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Ալբերտ Սարգսյանը,   Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/, եւ անկուսակցական Վլադիմիր Կարապետյանը:

Թիվ 3-ում` ”Քեթրին” բարեգործական ՀԿ նախագահ Արթուր Ստեփանյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը/ԲՀԿ/:

Թիվ 4-ում` ”Արտակ Սարգսյան” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը/ՀՀԿ/

Թիվ 5-ում` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը/ՀՀԿ/,

Թիվ 6-ում` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը/ՀՀԿ/,  ԲՀԿ-ից` “Վասանավի” ՍՊԸ տնօրեն Վահան Կարապետյանը

Թիվ 7-ում` ՀՀԿ-ից ԱԺ  պատգամավոր Սամվել Ալեքսանյանը

Թիվ 8-ում` ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը

Թիվ 9-ում`  ԲՀԿ –ից Նապոլեոն Ազիզյանը, ՀՀԿ-ից`  ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը

Թիվ 10-ում` ”Նուշիկյան ասոցիացիա” ՍՊԸ նախագահ Գարեգին Նուշիկյանն է/ՀՀԿ/ եւ ինքնաառաջադրմամբ` ”Սիլ Կոնցեռ” ՍՊԸ կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանը/անկուսակցական/:

Թիվ 11-ում` ՕԵԿ-ից “Մուշ-Մեդիա” ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մադաթյանը, ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը

Թիվ 12-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը/ԲՀԿ/:

Թիվ 13-ում` Մհեր Սեդրակյանը/ՀՀԿ/:

Թիվ 14-ում` Սեւան գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանը/ԲՀԿ/ եւ ”Տիգրան Մեծ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը` ՀՀԿ-ից:

Թիվ 15-ում` Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է/ՀՀԿ/, ՕԵԿ-ից Ոսկեվազի համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:

Թիվ 16-ում` ”Ալմար” ՍՊԸ տնօրեն Մուրադ Մուրադյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը/ԲՀԿ/:

Թիվ 17-ում` “Ժողովրդական կուսակցություն”-ից “Սպեկտր” միջճյուղային նորամուծության կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը, ՀՅԴ-ից Բերքանուշի գյուղապետ Մանվել Հայրապետյանը:

Թիվ 18-ում` անկուսակցական ՀՀ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյան` ՀՅԴ-ից,  ինքնաառաջադրմամբ` ”Երասխ գինու գործարան” ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Թեւոնյանը/անկուսակցական/,  ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը

Թիվ 19-ում` ինքնաառաջադրմամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/  եւ ՀՀԿ առաջադրմամբ` Սեդրակ Սարոյանը/անկուսակցական/:

Թիվ 20-ում` ինքնաառաջադրմամբ` մենատնտես Էդվարդ Անտոնյանը/անկուսակցական/  եւ ՀՀ ԱԺ պատգամավոր  Հրանտ Գրիգորյանը/ՀՀԿ/:

Թիվ 21-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն `/ՀՀԿ/:

Թիվ 23-ում` ”Ապակեմեկուսիչ” ԲԲԸ տնօրեն Էդվարդ Սահակյանն է/ԲՀԿ/, ՕԵԿ-ից` “Եվրոպա” ՍՊԸ տնօրենի տեղակալ Կարեն Բոթոյանը:

Թիվ 24-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/  եւ  ինքնառաջադրմամբ` Խորեն Սարգսյանը/անկուսակցական/:

Թիվ 25-ում` ԲՀԿ-ից Դավիթ Քոչարյանը

Թիվ 26-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` ԲՀԿ-ից:

Թիվ 27-ում` ՀՀ ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյան` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյան :

Թիվ 28-ում` ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան:

Թիվ 29-ում` ՀՀԿ առաջադրմամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանն է/անկուսակցական/:

Թիվ 31-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանն է/ՀՀԿ/:

Թիվ 32-ում` “Տաշիր” ԲՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը` ՀՀԿ-ից, ինքնառաջադրմամբ անկուսակցական Արտակ Միրզոյանը, ՕԵԿ-ից անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Էդուարդ Չատինյանը:

Թիվ 34-ում  ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է/ԲՀԿ/:

Թիվ 35-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյան` ԲՀԿ-ից, ինքնառաջադրմամբ “Գյումրի-Գարեջուր” ՍՊԸ լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը: :

Թիվ 36-ում` ՀՀ Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է/ԲՀԿ/ եւ ՀՀ Աժ պատգամավոր Մխիթար Վարագյանը/ՀՀԿ/:

Թիվ 37-ում` Հայկ Գրիգորյանն է/ՀՀԿ/  եւ ինքնաառաջադրմամբ` Սամվել Հարությունյանը/անկուսակցական/:

Թիվ 38-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն է/ՀՀԿ/:

Թիվ 39-ում` ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ինքնառաջադրմամբ “վայք” ՋՕԸ գլխավոր հաշավապահ Գորկի Գրիգորյանը:

Թիվ 41-ում` Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Դավիթ Հակոբյան /Հայաստանի Մարքսիստական կուսակցություն/,  ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/, “Ջիովաննի” ՓԲԸ մատակարար, անկուսակցական Սպարտակ Հարությունյանը` ինքնառաջադրմամբ, ՕԵԿ-ից Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ