22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմանակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ Երկրների Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք նիստին: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի […]

Խաչատուր Սուքիասյանը խնդրում է իր հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել

Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին խնդրում է իր հարցով որոշում կայացնել հնարավորինս շուտ: Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված դիմումում, Խաչատուր Սուքիասյանը, մասնավորեպես ասում է. ”2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով […]

ՀՀԿ վարկանիշը բարձրանում է քարոզարշավից 15 օր անց. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը որեւէ բարդույթ չունի, որ հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականում: Այդ մասին նա նշեց այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ‘Ոչ մի խնդիր չկա, ոչ մի կոմպլեքս չունեմ: Կարծում եմ` ցուցակում իմ արժանի տեղն եմ զբաղեցրել եւ ես  այսուհետ էլ շարունակելու եմ մեր նախագահի կողքին կանգնած լինել’,- ասաց նա: Նրա […]

Հայազգի լրագրողը հաղթել է Աբխազիայի խորհրդարանական ընտրություններում

Մարտի 24-ին Աբխազիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 20 ընտրական շրջաններում, ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի 20 պատգամավոր: Այդ կերպ Աբխազիայի նոր խորհրդարանում արդեն ընտրված 33 պատգամավոր կա: Սուխումիի համար 1 ընտրական շրջանում ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Իսկ վիճարկելի 21-րդ շրջանում դատարանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին հաղորդում է Ռուսատանի հայերի “Երկրամաս” թերթը: […]

Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանից փաստ է ուզում` ՀԱԿ-ը չի զիջելու

“Իմ լիազոր ներկայացուցիչը մոտ 20 րոպե առաջ զանգահարել է թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողով եւ այնտեղ ասել են, որ ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի ստացվել: Քանի դեռ “de ure” որեւէ փաստ չկա, ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում իր օգտին թեկնածությունը հանելու “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը: […]

ԲՀԿ-ի “տրյուկը” կարծես թե հաջողվում է

ԲՀԿ դիրքորոշումը անհասկանալի է, ակնհայտ գնում է ժողովրդին խաբելու երեւույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ “բարգավաճականները” հինգ տարի լինելով իշխանություն ու օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրեց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունը ուզում են գցել ՀՀԿ վրա: ՛՛ ԲՀԿ-ի հիմնական խաղը դրա վրա է գնում` […]

“Ժառանգությունը” զիջեց, բայց 2009-ի սխալը չի կրկնի

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է  ինքնաբացարկ հայտարարել եւ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի օգտին հանել իր թեկնածությունը: “Ժառանգությունը” ցանկանում է  մեծամասնական ընտրապայքարում ընդդիմության միասնական թեկնածուներով պայքարել` հաղթական ելք ապահովելու համար: Բանակցությունները, ինչպես արդեն հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյունք չեն տվել:  Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգութունը” մեծահոգաբար զիջել է թիվ 7-ում`ակնկալելով ՀԱԿ-ից պատասխան […]

Ընդդիմադիրը առանձնացրեց երրորդ նախագահին` առաջինից ու երկրորդից

՛՛Ցուցակների կազմման տեխնիկական աշխատանքը բավական աշխատատար էր, հիմա երեւի կսկսվի ավելի ակտիվ քարոզչություն՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները օգտագործում են իրենց լծակները, սակայն դա պետք է չափի սահմաններում լինի, եւ բնականաբար մյուս ուժերը դա հաշվի առնելով են գնում ընտրությունների: ՛՛Մենք ամեն […]

Նախագահի կինը հաջողություններ է գրանցում մոդայի ասպարեզում

Դուբայում անց է կացվել Ռամզան Կադիրովի կնոջ` Մեդնիի հիմնադրած “Firdaws” մոդայի տան “Լեդի Չեչնիա” հավաքածուի ցուցադրությունը, տեղեկացնում է “AFP”-ը: Այս ցուցադրությունը 2009-ին հիմնված մոդայի տան առաջին ցուցադրությունն է եղել Չեչնիայի սահմաններից դուրս: Մեդնի Կադիրովան նշել է, որ սա “աշխարհը գրավելու` Մերձավոր Արեւելքի նորաձեւության առաջին քայլն էր”: Ընդհանուր առմամբ Դուբայում ցուցադրվել են  ամենօրյա եւ երեկոյան 70 […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը

Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնած քննարկմանը հրավիրված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը թիվ 7 ընտրատարածքից հանում է իր թեկնածությունը: Հիշեցնենք, վերջինս առաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Հովհաննիսյանը նշել է, որ նախապես կոչ էր արել, որպեսզի ընդդիմադիր ուժերը քննարկեն ստեղծված իրավիճակը, փորձելով օպտիմալ ելք գտնել, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի