22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը սիրիական բանակին մեղադրում է երեխաների սպանության մեջ

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը մեղադրել է Սիրիայի իշխանություններին` կառավարական զորքերի կողմից երեխաներին որպես թիրախ ընտրելու մտածված քայլի համար, տեղեկացնում է ‘BBC”-ն: Հանձնակատարն իր անհանգստությունն է հայտնել այն երեխաների ճակատագրի համար, ովքեր գտնվում են բանտարկության մեջ, ովքեր, նրա խոսքով, տանջանքների են ենթարկվում եւ անմարդկային պայմաններում  ապրում: Փիլայը կարծում է, որ Սիրիայի նախագահ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրում տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին պաշտոնական այցով Սեուլից մեկնել է Սինգապուր: Սինգապուրյան այցը սկսվել է  բուսաբանական այգուց, որտեղ տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն, որը տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի: Խոլորձի տեսակներից մեկը` Վանդա Միսս Ջոակիմը, Սինգապուրի խորհրդանիշն է համարվում: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես […]

Սարկոզին խոստացել է չհեռարձակել այն հեռուստաալիքները, որոնք կցուցադրեն թուլուզյան սպանությունների կադրերը

Ֆրանսիայի նախագահի Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ իր երկիրը չի հեռարձակի այն բոլոր հեռուստաալիքները, որոնք կցուցադրեն թուլուզյան սպանությունները, տեղեկացնում է “AFP”-ը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին, որը հրաժարվել է ցուցադրել ահաբեկիչ Մուհամեդ Մերայի մինի-ֆիլմը, որում նրա սպանություններն են նկարահանված: Քաթարյան հեռուստաընկերության փարիզյան գրասենյակում ֆիլմը հայտնվել է, ինչպես ոստիկանությունն է ենթադրում, ահաբեկչի հանցակցի ձեռքով: […]

Սիրիայի նախագահի վրա հարձակում են գործել

Սիրիայի  նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հոմս քաղաքի ճանապարհին: Ալ-Ասադի վրա կրակել են անհայտ խմբավորման անձինք: Միջադեպի պատճառով նախագահը ժամանակից շուտ է ավարտել այցը, տեղեկացնում է “НТВ”-ն: Արդյոք նախագահը կամ նրա թիկնապահներից որեւէ մեկը տուժել է, չի հաղորդվում: Ալ-Ասադը Հոմս էր այցելել` քննարկելու տեղի բնակչության հետ քաղաքի վերկանգնման խնդիրը: Արդեն կես տարի է` […]

ՕԵԿ-ը մարդ չունի՞. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթը ուսումնասիրելով  “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ընտրացուցակը, եզրակացրել է, որ այն  բավական զավեշտալի տեսք ունի: Ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում` Արթուր Մարգարյանը: ”Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, […]

Ի՞նչ է նշանակում Արմեն Աշոտյանի ‘գցիր, որ չգցեն’-ը

Այսօր ԵՊՀ-ում  հայկական ֆուտբոլին նվիրված հանդիպմանը ներկա էր նաեւ միջոցառման անմիջական նախաձեռնողը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ավարտին նախարարը հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Henaran.am-ի այն հարցին`  ինչ է նշանակում ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նախընտրական պատվիրաններից  մեկը` ‘’Գցիր, որ չգցեն’’ -ը, Արմեն Աշոտյանը հմտորեն շրջանցեց իր մեկնաբանությունը` պատասխանելով.’’Ձեր ժպիտն է նշանակում’’: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար […]

Սիրիան պատրաստ է իրականացնել Քոֆի Անանի նախագիծը

Սիրիայի պաշտոնական իշխանությունները հավանության են արժանացրել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը` կարգավորելու երկրի ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է “Вести”-ն: Դամասկոսում գտնվում է Անանի ուղարկած աշխատանքային խումբը, որը սիրիական իշխանությունների հետ քննարկում է զինված ընդդիմության հետ հաշտվելու պայմանները եւ կրակը դադարեցնելու մեխանիզմները: Մեկ այլ հումանիտար առաքելություն, որն  իր մեջ է ներառում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, […]

Հանրապետականի շանսերը. 3 գործոն

‘Հանրապետականը միշտ կարեւորել եւ կարեւորում է սոցիոլոգիական հետազոտությունները, որովհետեւ դրանք անհրաժեշտ են հասարակական կարծիքն իմանալու առումով: Այս իմաստով դիտարկելով այս խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության շանսերը, կարեւորում եմ 3 գործոն’,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` համեմատելով  Հանրապետական կուսակցության այս տարվա նախընտրական հնարավորությունները նախորդ` 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ունեցած հնարավորությունների հետ: Շարմազանովի խոսքով` […]

“Ազգային ժողովը պոռնկատուն չէ”

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եկել է նոր գաղափարական սերնդափոխության պատմական փուլը եւ որ Ազգային ժողովը ‘’պոռնկատուն չէ’’: ‘’Թո՛ղ կորչի կեղծ ժողովրդավարությունը: Պառլամենտը պոտռնկատուն չէ, որ ոսկով առնենք’’,-ասաց նա։ Մարքսիստը հերքում է, թե 41-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է իրեն. ‘’Կատարյալ խաբեբայություն է` առայժմ’’: Իր կարգավիճակը նա բնորոշում […]

Կոնգրեսական Շերմանը պահանջում է Ջավախքին տրամադրվող օգնությունն ավելացնել /վիդեո/

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովի նիստին` բյուջեի քննարկումների ընթացքում  սենատոր Բրեդ Շերմանը եւս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում բնակվող հայ ժողովրդին  տրամադրվող օգնության կարեւորությունը` պնդելով, որ այն պետք է ավելացվի: Այս մասին  հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության ղեկավարին նա ներկայացրել է, թե ինչ ծանր տնտեսական դրության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի