22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանի մոտ` տուն-տունիկ

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը, Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել են պատգամավորության 180 թեկնածու, որից 12-ը կին են: Հետաքրքիր է, որ միայն 2 ընտրատարածքում են առաջադրվել 2-ական թեկնածու. թիվ 28-ում եւ թիվ 35-ում: Մնացած բոլոր ընտրատարածքներում 3-ից 6-ական թեկնածուներ են: Աբովյան քաղաքն ու տարածաշրջանի 8 գյուղեր ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ […]

ՀՀԿ-ն 35 տոկոս ձայն կստանա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”  օրաթերթի, ՀՀԿ  նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ իր գործունեության արդյունքում ՀՀԿ համամասնական ցուցակը կստանա 35 տոկոս ձայն: “Սա ՀՀԿ վերնախավը համարում է լավ արդյունք, քանի որ եթե այդ խոստումն իրականություն դառնա, եւ դրան գումարվեն մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները, ՀՀԿ-ն դարձյալ բացարձակ մեծամասնություն կունենա Աժ-ում: 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր […]

ՀԱԿ-ի հույսը նախկին զինդատախազն է. 168 ժամ

“168 ժամ” թերթի տեղեկություններով,  Հայաստանի ազգային կոնգրեսի  նախընտրական շտաբի պետը լինելու է ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահը, ինչպես հիշեցնում է թերթը, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարողգուշակել,  թե քանի տոկոս ձայն կստանա ՀԱԿ-ը, բայց մեծամասնություն կկազմի:

“Ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարի դեմ”. Սամվել Նիկոյանն առաջարկում է ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին ստեղծել

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկում է ԱԺ նախագահին առընթեր կառույց ստեղծել, որը ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն կիրականացնի: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում ԱԺ նախագահը այս կապակցությամբ գրել է. “Այս տարվա փետրվարի 15-ին անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ, կարեւորելով այն հանգամանքը, որ բոլորիս ցանկությունն ու նպատակն ազատ ու արդար ընտրություններն են, արժեւորելով առաջիկա ընտրությունների մեծ նշանակությունը մեր […]

“Ժառանգության” համամասնական եւ մեծամասնական ցուցակների վերջնական տարբերակը

Մեծամասնական Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Մարտիրոսյան Արմեն (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան (թիվ 7 ընտր.), ինքնաառաջադրում: Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ Սահակյան Գառնիկ […]

Հեղինե Բիշարյանը չմեկնաբանեց ՕԵԿ մամլո խոսնակի հրաժարականը

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի հրաժարականի մասին տեղյակ չէ: Henaran.am-ը քիչ առաջ Հեղինե Բիշարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ Սուսասննա Աբրահամյանի` ՕԵԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասաց.” ՕԵԿ-ում որեւէ խնդիր չկա: Ես Ձեր ասած լուրից որեւէ տեղեկություն չունեմ, Սուսաննային չեմ տեսել, չեմ կարող հաստատել: Ես չգիտեմ, […]

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախատեսել Բաշար Ալ-Ասադի ընտանիքի կանանց նկատմամբ

Եվրամիությունը անձնական պատժամիջոցներ է նախատեսել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ընտանիքի 4 կանանց նկատմամբ, այդ թվում` առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի, տեղեկացնում է “The Daily Telegraph”-ը: Ըստ այդ որոշման` նախագահի մոր, քրոջ, կնոջ եւ հարսի ակցիաները սառեցված են Եվրամիության երկրներում: Նրանց` անձամբ, արգելված է գտնվել  Միության 27 երկրներում: Ալ-Ասադի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները նախատեսվել են […]

Հայաստանը եզակի եւ ուրույն տեղ է զբաղեցնում ֆրանսիական հասարակության համար. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ  Հայաստանի արտգործնախարարի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը հայաստանյան ԲՈւՀ-երի ֆրանսախոս ուսանողների հետ: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի կապակցությամբ`՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա, իսկ վերջին […]

ՕԵԿ մամլո խոսնակը հրաժարական է տվել. խմորումներ ՕԵԿ-ում

ՕԵԿ մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը վայր է դրել իր լիազորությունները:  Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց Սուսաննա Աբրահամյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ՕԵԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  կուսակցության կողմից արժանիորեն չի գնահատվել եւ ՕԵԿ համամասնական ցուցակում ոչ անցողիկ 36-րդ հորիզոնականում է հայտնվել: “Ես հասկացել եմ, որ պետք է գնահատվեր մամլո  […]

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկը երդվել է

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկի  երդման արարողությունը կայացել է: Այսօր նա մասնակցել է խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստին Ռայխստագի պատմական շենքում եւ առաջին անգամ պաշտոնապես ելույթ է ունեցել որպես նախագահ, տեղեկացնում է “Российская Газета”-ն: Այսօր առավոտյան Բունդեսթաք են ժամանել խորհրդարանի 2 պալատների անդամները, քաղաքական այլ գործիչներ, հյուրեր եւ, իհարկե, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Արարողությունն սկսվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի