23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բաքուն չի կաշկանդի հայկական պատվիրակության գործունեությունը

Եվրանեսթի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստը` ապրիլի 2-ից 5-ը կայանալու է Բաքվում: Նիստին ակտիվորեն կմասնակցի հայկական պատիրակությունը:

Henaran.am-ի հետ զրույցում պատվիրակության անդամ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ չնայած հասկանալի է` հոգեբանական առումով որոշակի անհարմարություններ կլինեն, գուցե լինեն նաեւ որոշ փոքրիկ սադրիչ գործողություններ, հայկական պատվիրակության աշխատանքը խափանելուն ուղղված, այդ ամենը չի ազդի պատվիրակության գործունեության վրա:

” Մեր պատվիրակությունը լավ թիմով աշխատում է`այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով: Մենք հստակ գիտենք, թե որ հանձնաժողովում ինչպես ենք աշխատելու, ինչ խնդիրներ ենք բարձրաձայնելու եւ ինչ շեշտադրումներ ենք անելու”,-նշեց մեր զրուցակիցը:

Ապրիլի 1-ին` նիստի առաջին օրը, տեղի կունենան հանձնաժողովների նիստեր, յուրաքանչյուր հանձանաժողովում կքննարկվի մեկական զեկույց: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Բաքվում ներկայացնելու է Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման, կառավարութունների հետ համագործակցության եւ ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության խնդիրներին առնչվող զեկույցը:

”Իմ զեկույցի վերաբերյալ ԵԽ պատգամավորների եւ Ադրբեջանի պատվիրակության կողմից արվել են 55 առաջարկություններ: Ադրբեջանի պատվիրակության կողմից արված 8 առաջարկներից 5-ը ընդունելի են, 3-ը ընդունելի չեն: Դրանց վերաբերյալ տեղի են ունենալու քննարկումներ:

Առաջարկները հիմա թույլ տվեք չասեմ”,-նշեց Արտակ Զաքարյանը: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ Եվրանեսթի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի նախագահը Արտակ Զաքարյանն է, հանդես կգա Ադրբեջանի կրթության նախարարը, հանձնաժողովում զեկույց կներկայացնի նաեւ Ադրբեջանի ՄԻՊ-ը:

Ապրիլի 3-ին տեղ կունենա Եվրանեսթի Արեւելյան գործընկերության ԽՎ լիագումար նիստի բացումը, որին կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության գծով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հայկական պատվիրակության անդամն իր զեկույցը կներկայացնի նաեւ լիագումար նիստին:

Արտակ Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում հավելեց, որ հայկական պատվիրակության անդամները ակտիվորեն կաշխատեն բոլոր 4 հանձաժողովներում: Պատվիրակությունն առաջարկներ է ներկայացրել էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական հանձնաժողովներում, որոնք ընդունվել են: Հայկական պատվիրակությունը Բաքու կմեկնի Մոսկվայով` ապրիլի 1-ին: Հայաստան կվերադառնա ապրիլի 5-ի լույս գիշերը:

Հավելենք, որ Եվրանեսթի առաջին արտագնա նիստը /սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի / տեղի է ունեցել Հայաստանում` այս տարվա փետրվարին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ