06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Ժառանգության’ հայտարարությունը

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում ‘Ժառանգության’ նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ‘Ժառանգության’ Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

Այսպես, Գորիսում քաղաքացիները ովքեր ‘Ժառանգության’ շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված ‘Ժառանգության’ լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել  ԱԺ պատգամավորի հասցեին:

‘Ժառանգությունը’ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգության’ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ