10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանապետը խիստ է լինելու

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել  ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ:

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:

Ձեր ազնիվ և անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը:

Henaran.am-ին փոխանցում են ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ