05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական 20-ամյա ճանապարհը. Լավրովը Երեւանում է

Լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20  ամյակը:

Հոբելյանների առիթով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջինն այցելել է Երեւան: Հայաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի եւ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երեւանից Սերգեյ Լավրովը կուղեւորվի Բաքու:

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Սերգեյ Լավրովի եւ էդվարդ Նալբանդյանի կողմից տեղի ունեցավ ՛՛ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված՛՛  նոր փոստային արտադրանքի՝ նամականիշով ծրարի մարման պաշտոնական արարողությունը, որից հետո արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

‘Այս տարիների ընթացքում մենք արձանագրում ենք բազմադարյա հայ-ռուսական բարեկամության վրա հիմնված քաղաքական, առեւտրա-տնտեսական, մարդասիրական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման բարձր մակարդակ՛՛,-նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում ստորագրվել են 200 իրավական համաձայնագրեր:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել են 40 անգամ, իսկ վերջին երկու տարիների ընթացքում կայացել են նախագահների երկու պետական փոխայցելություններ:

Սերգեյ Լավրովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերի խորքից են գալիս: ՛՛Բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները էլ ավելի աշխույժ եւ արդյունավետ տեսք են ստանում: Մեր պետությունների միջեւ ամենաբարձր մակարդակով կայացվում են ստրատեգիական կարեւոր որոշումներ՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովները մշակելու են փաստաթուղթ մինչեւ 2020թ-ը երկու պետությունների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ