03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադիբեկյանի պատճառով Արամ Մանուկյանը միլիոններ է ծախսել

“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ ազնիվ չի վարվել: Այսօր մեկնաբանելով սոցիոլոգի այն կանխատեսումը, թե թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանն անգամ երկրորդ հորիզոնականում չի գտնվում իր վարկանիշով, Արամ Մանուկյանն ասել է.“Ահարոն Ադիբեկյանն ազնիվ մարդ չէ, գոնե մի քիչ շուտ ասեր, որ ես ձայն չունեմ, […]

ՍԴ-ն վարույթ է ընդունել ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի և ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը Henaran.am-ին տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը: Հայցադիմումը, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի […]

Սեյրան Օհանյանը կսպասի ընտրությունների ավարտին

Տեւական ժամանակ է պաշտպանության նախարարությունն աշխատում է առանց մամլո խոսնակի: ՊՆ նախկին խոսնակ, այսօր արդեն ՕԵԿ-ական պատգամավորության թեկնածու Դավիթ Կարապետյանը, ինչպես հայտնի է, նախ ազատվեց ՊՆ խոսնակի պաշտոնից եւ զբաղեցրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդականի պաշտոնը, այնուհետ անդամագրվեց ՕԵԿ շարքերը եւ հայտնվեց ՕԵԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում: ՊՆ խոսնակի պաշտոնի համար թեեւ որոշ […]

Արթուր Բաղդասարյանը` Սամվել Ալեքսանյանի դեմ

ՕԵԿ-ը ցանկանում է սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը:  Շենգավիթցիների հետ հանդիպմանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իրենք պայքարելու են սուպերմարկետների դեմ: ‘Ավելի լավ է մի քանի հոգի ունենան 100 խանութ, քան  մի հոգին`  հարյուր խանութ,-  ասել է Արթուր Բաղդասարյանը: Ասենք այսպես, Հայաստանում սուպերմարկետների մենաշնորհը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանո City

ՀՀԿ-ն 66-ից ավելի տեղ կունենա ապագա ԱԺ-ում. Շարմազանով /վիդեո/

“Քարոզարշավն անցնում է հանդարտ եւ կոռեկտության սահմաններում: Դա նաեւ շնորհիվ իշխող քաղաքական ուժի է, որը չի տրվում քաղաքական այս կամ այն ուժերի կողմից հնչող պրովոկացիոն հայտարարություններին”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը,  ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք որպես երկրի նախագահի գլխավորած կուսակցություն, որը պատասխանատու կուսակցություն է, գտնում ենք, որ […]

Եգիպտոսում նախագահ են ընտրում

Եգիպտոսում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Այժմ թեկնածուները եւ նրանց օգնականները կարողանում են նախընտրական խոստումներով ելույթներ ունենալ, քարոզչական նյութեր տարածել եւ կողմնակիցների ցույցեր կազմակերպել, հաղորդում է “Аргументы и факты”-ն: Նախընտրական քարոզարշավի շունչն աֆրիկյան այս երկրում զգացվում է արդեն մի քանի շաբաթ: Ականատեսները վկայում են, որ փողոցներում ամենուրեք թեկնածուների նկարներն են, իսկ մամուլում իսկական “պատերազմներ” […]

Դաշնակցությունը սատարում է Սաթիկ Սեյրանյանին

‘’Սաթիկ Սեյրանյանն անկուսակցական է, անկախ մարդ է, կարծում եմ, որ իր նման պրոֆեսիոնալ լրագրողի առակայությունն ԱԺ-ում շատ լավ կլինի, դրա համար էլ նրան ենք սատարելու’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Նա հավելեց, որ  Արաբկիրում  Սաթիկ Սեյրանյանի հնարավորությունները բարձր են` մի շարք գործոններով պայմանավորված: Հիշեցնենք, որ Արաբկիրի թիվ չորս ընտրատարածքում առաջադրված են […]

Պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի պայթյունների արդյունքում, տեղեկացնում է “BBC”-ն: Իդլիբի պայթյունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքն սկսելու ֆոնի վրա: Հենց այսօր` ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաջին խմբի 30 անդամներն սկսում իրենց աշխատանքը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, ըստ որի Սիրիա ուղարկվող դիտորդների թիվը որոշվել է հասցնել […]

Սերժ Սարգսյանի վարկանիշը

Նախկինում, երբ Սերժ Սարգսյանը նոր էր դարձել ՀՀ նախագահ,  մենք փորձել ենք սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, թե ինչպես է հասարակությունը ընկալում նախագահներին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` պատասխանելով երեք նախագահների վերաբերյալ հասարակական տրամադրությունների մասին հարցին: ‘Այդ  ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցածր են գնահատել, Ռոբերտ Քոչարյանին` բարձր, քանի որ Քոչարյանը տնտեսական վերելքի ու մասշտաբային […]

Արմանը գիտի, կարող է եւ կանի. օրվա կադր

Թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արման Սահակյանը քարոզչության նոր մեթոդ է մտածել: Նրա կարգախոսներով պաստառները պարուրել են Գյումրիի թերթի կրպակները: Երբ դրանք փակվում են, չորս կողմում երեւում է նրա կարգախոսը` “Գիտեմ, կարող եմ, կանեմ”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի