03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն սատարում է Գագիկ Ծառուկյանին

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին  կանգառը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն էր, որտեղ հավաքված բազմությունը նրան աղուհացով դիմավորեց` քաղաքապետ Կարո Գուլոյանի գլխավորությամբ: Աբովյանցիներին դիմելիս Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ քարոզարշավի ավարտին էլ ակտիվություն են ցուցաբերում, նշեց, որ չնայած արդեն յուրաքանչյուր մարդ գիտի` ում է ընտրելու, այսուհանդերձ կարեւոր է  քաղաքական ուժերի ծրագրերի ներկայացումը: […]

Այս փուլում մեզանից լավը չկա. Գալուստ Սահակյան

“Եթե մեր ժողովուրդը չի ուզում պատերազմ, պետք է ընտրի Հանրապետականին, եթե  անգամ պատերազմ սկսվի, ապա էլի Հանրապետականը կարող է ժողովրդին պաշտպանել”: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ ինչպիսին էլ լինեն իշխանավորները, միեւնույն է ժողովուրդը միշտ ձգտում է պահել իր հիմնական ձեռքբերումները՝ տարածքային անձեռնմխելիությունը եւ ժողովրդի անվտանգությունը՝վստահելով […]

Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Կոտայքն է

ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում, ինչպես նաեւ աշխատանքային այցով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր: Քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ կունենա Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Արտավազ, Հրազդան, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր եւ Սեւան համայնքների ընտրողների հետ:  

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել դիմել նախագահին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, թիվ 36 ընտրաատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական Մխիթար Վարագյանը օրերս փորձել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել ընտրատարածքում ստեղծված իրադրությունը: Հիշեցնենք, որ բացի Վարագյանից, այստեղ առաջադրվել են, ՕԵԿ-ից Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, “ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Հիմնական պայքարը […]

Սարկոզին կարող է զրկվել նաեւ Մարին Լե Պենի կողմնակիցների ձայներից

Ֆրանսիայի “Ազգային ճակատի” առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հրաժարվել է կոչ անել իր կողմնակիցներին քվեարկել 2-րդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին, հաղորդում է “MIGnews.com”-ը: Փարիզում կայացած ցույցի  ժամանակ նա հայտնել է, որ ինքն էլ քվեարկելու է բոլորին դեմ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, 2-րդ փուլ են անցել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ […]

Ռոբերտ Քոչարյանը փոշմանե՞լ է. Հայկական ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչեւ ընտրությունները: Ավելին, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ: Այս մասին հիշեցնում է “Հայկական ժամանակ”-ը: “Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ:Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է. երեկ ողջ […]

Յուլյա Տիմոշենկոն մահամերձ է. ահազանգում են մտերիմները

“Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր” ,- ասել է  Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Պրահայում ասուլիսի ժամանակ`թեժացնելով միջազգային ասպարեզ դուրս եկած սկանդալը: “Եվս մի քանի օր ու նա կմահանա”,- ասել է նա: Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ […]

Խոչընդոտել են “Ժառանգության” թեկնածուի քարոզարշավը

“Ժառանգություն” կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ թիվ 1 ընտրատարածքում խոչընդոտել են պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչությունը: “Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ “Ժառանգության” քարոզչական նյութերը բաժանելուն: Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ […]

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, … անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “… Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի