07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրողներին աջակցելու նպատակով հրատարակվել է ‘Ընտրողի ուղեցույց’

Այսօր Երեւանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների  ծրագրերը, գործունեությունն ու նպատակները: Ուղեցույցը պատրաստվել է ‘Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամ’ հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ‘Քաունթերփարթ Ինթերնեշնլի’’հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ ‘Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության’ ծրագրի աջակցությամբ: ‘’Այս […]

Սերժ Սարգսյանը` սյունեցիներին.’Ունենալու ենք նորոգ ու երիտասարդ Սյունիք’

Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: Այսօր ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի եւ մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ: Գորիսում Սերժ Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են մեր կյանքի բոլոր ասպարեզները, եւ Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր: ‘Մենք հավակնոտ ենք: […]

Հոգսաշատ գորհայքեցի մայրերը հավատում են /վիդեո/

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Սյունիք մարզ ավարտվեց Գորհայք գյուղում: Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա գտնվող գյուղի բնակիչները հենց հավաքվել էին ճամեզրին ու նախագահը ծանոթացավ նրանց հոգսերին: Սակայն ժամանակը սուղ էր, եւ գյուղի մայրերը չկարողացան իրենց “դարդուցավի” մասին խոսել նախագահի հետ: “Դե երկրի դարդերը իրանն ա, հլա էսքան որ հարգեց մեզ, կանգնեց գոհ ենք: […]

Պահանջվում է մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում. Հովհաննես Քոչարյանը` միասնական շտաբի դիմումի մասին

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” մասնակցությամբ ստեղծված միասնական  շտաբի կողմից  ՀՀ ոստիկանապետին, դատախազին եւ վարչապետին դիմում էր ուղղվել` իրենց տրամադրել այն քաղաքացիների ցուցակը, ովքեր պետռեգիստրում գրանցված են, սակայն ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում: Դիմումի տակ, բացառությամբ ԲՀԿ-ի ներկայացուցչի, ստորագրել են մյուս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՀՀ ոստիկանության […]

Սարկոզին նոր էր հայր դարձել, հիմա էլ` պապիկ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի  որդի  Ժանը եւ նրա կինը դուստր են ունեցել, որին անվանել են Լոլա, տեղեկացնում է “Lifenews”-ը: 25-ամյա Ժան Սարկոզին եւ 26-ամյա Ջեսիկա Սեբաուն-Դարթին արդեն ունեին ավագ որդի` Սոլալը, ով լույս աշխարհ է եկել 2010-ին: Երեխային նման տարօրինակ անուն են տվել գրող Ալբեր Քոհենի ստեղծագործության հերոսի պատվին, ով պահպանում է հրեա ժողովրդին բնորոշ […]

Gallup-ի հարցումների համաձայն` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է

Սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային առաջատար GALLUP International association-ի կողմից իրականացված հարցման արդյունքներով` խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարում են հինգ կուսակցություններ: Հետազոտության ընթացքում, հարցման ենթարկված ՀՀ քաղաքացիները` ‘’ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի’’ հարցին պատասխանել են. ՀՀԿ` 34%/ կամ հավանական ընտրողների 38%-ը/,  ԲՀԿ` 28%, ՀԱԿ` 9%, ՕԵԿ ւն` 6%, ՀՅԴ` 5%: Ընտրարշավի մասնակից մյուս […]

Ռեժիմի երեք հենասյուներն են պատասխանատու. Ալիկ Արզումանյան

“Ռեժիմի երեք հենասյուները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պատասխանատու են այս ապօրինությունների համար, պատասխանատու են մարտի 1-ի համար, մարտի 1-ի սպանդը կոծկելու համար, դրանից հետո տնտեսությունն այս վիճակին հասցնելու եւ այս մոնոպոլիաների համար”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը` անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե վերջին շրջանում իրեն արմատական […]

Հիլլարի Քլինթոնն ի սրտե զվարճացել է գիշերային ակումբում /վիդեո/

Ամերիկաների գագաթաժողովի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը երեկոն անց է կացրել կուբայական  “La Havana” գիշերային ակումբում, հաղորդում է “Reuters”-ը: 64-ամյա Քլինթոնն ակումբ  է ժամանել կեսգիշերն անց`  անվտանգության ժառայության աշխատակիցների  ուղեկցությամբ: Ակումբի սեփականատերը հայտնել է, որ նրա համար նույնիսկ սեղան է պատվիրված եղել, սակայն մինչեւ վերջին պահը բարձրաստիճան այցելուի անունը գաղտնի է պահվել: Սկզբում պետքարտուղարն […]

Լեւոն Տեր-Պետրոսյանի քեռին խոսեց Վազգեն Սարգսյանից

Արտաշատում ՀԱԿ նախընտրական քարոզարշավին ներկա էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ քեռին` Անդրանիկ Ղարիբյանը` Արարատի շրջանի Գինեվետ գյուղից: Henaran.am-ը խնդրեց նրան թվարկել իր քրոջ տղայի առավելություններն ու թերությունները: ‘’Ինքը ամեն գիտելիքի տիրապետում ա, տարբեր լեզուներ գիտի, լավ գիտնական ա, այնպես  պատմություն գիտի, նույնիսկ դաշնակները տենց պատմություն չգիտեն’’,- ասաց Անդրանիկ Ղարիբյանը: Իսկ թերությունների մասին խոսելիս` ասաց.’’Լեւոնի թերությունն […]

ՀԱԿ-ում կոալիցիայի մասին դեռ չեն մտածում

ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով  Henaran.am-ի այն հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն ընդլայնի իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, ասաց.’’Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության դաշտը կընդլայնվի, խոսքը ներկայումս գնում է ընտրությունների վերահսկման մասին:Մեր թիրախը ԲՀԿ-ն չէ, այլ` Հանրապետականը’’: Այն հարցին, եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, հնարավո՞ր է կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.’’ՀԱԿ-ը հաստատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի