15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի-մի թաս` հանուն ՕԵԿ-ի առողջության

“Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հանդիպել է իր կուսակցական ակտիվի հետ:

Բաղդասարյանը  Henaran.am-ի տեղեկություններով, չնայած անտրամադիր լինելուն, կուսակիցներին հորդորել է չհուսահատվել, ոչինչից չվախենալ, քանի որ առաջիկայում ավելի մեծ փորձություն է սպասվում:

Կուսակցության քաղաքական կուրսի մասին` ՕԵԿ առաջնորդը ոչինչ չի ասել, միայն նշել է, որ ժամանակը ցույց կտա: Կոալիցիայի մասին էլ առաջնորդը լռեց:

“Պաշտոններն ու դիրքերը չեն մեզ ոգեւորելու, դրանք անցողիկ են, կարեւորը առողջությունն է, մնացածը կստեղծենք”,-ասել է Բաղդասարյանը: Իսկ թե ինչ փորձություն է սպասվում առաջիկայում` կուսակիցներից մեկի հարցին` Ա. Բաղդասարյանը պարզաբանել է, որ նկատի ունի  նախագահական ընտրությունները:

Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներին, թե ով է մտնելու խորհրդարան, Բաղդասարյանը ասել է շտապել պետք չի: “Ամեն ինչ հերթով ու կարգով”,-ասել է Բաղդասարյանն ու առաջարկել կոնյակ խմել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ