11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

“Կենտրոն”-ը 1 միլիոն կվճարի

Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ օրակարգում՝ “ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ” ՓԲ ընկերությանը (“Կենտրոն” հեռուստաընկերություն) “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:

Բանն այն է, որ “Կենտրոն”-ը  քարոզչություն արգելող ժամանակահատվածում քարոզչական բնույթի հեռարձակում է իրականացրել, ինչի համար օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք :

Ինչպես տեղեկացրել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, ընտրությունների օրը` մայիսի 6-ին, “Կենտրոն” հեռուստաընկերության “Էպիկենտրոն” հաղորդման շրջանակներում հեռարձակվել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կոչը`  մասնակցել ընտրություններին եւ ոչ մի դեպքում ձայն չտալ “գլխավոր հանցագործ” Հանրապետական կուսակցությանը:

“Կենտրոն” հեռուստաընկերությունը տուգանվել է մեկ միլիոն դրամի չափով:

“Կենտրոն”-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Սաղումյանը հակադարձել է, թե հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է ճեպազրույցը եւ  պատասխանատվություն չի կարող կրել այդ հայտարարության համար:

ՀՌԱՀ նախագահը նկատել է, որ  քարոզչական բնույթի կոչերի անթույլատրելիության մասին պետք է բանախոսը տեղյակ պահվեր:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ