17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միասնական շտաբի հայտարարությունը

 

 

 

 

 

 

“Մենք հոգեբանորեն պատրաստ էինք, բայց որ ընտրախախտումները կհասնեն այս չափերի եւ գործի կդրվի հատուկ հնարք, դրոշմակնիքների անհետացումը, նույնիսկ ամենամղձավանջային երազում ոչ ոք չէր կարող պատկերացնել”,-այօսր ՀՔՄ-ում կայացած միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ նիստին հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով խորհրդարանական ընտություններից:

Հմայակ Հովհաննիսյանն ընթերցեց միասնական շտաբի  հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է.

“Ընտրություներն անցան համատարած օրինախախտումներով: ԿԸՀ-ն խախտելով օրենքի պահանջները` չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի` անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը:

Խիստ անարժանահավատ է նաեւ ընտրությունների ընթացքում օգտագործված ցուցակը: Մայիսի վեցի ընտրությունների արդյունքնում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը: Միասնական շտաբը շարունակելու է ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ